Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/37

Այս էջը սրբագրված է

Մուրղան քըֆտայնդ. ա՛յ պլպուլէ[1],
Քանի՞ կանչես, մէկ պահ լըռէ.
Ասաց թէ՝ Սէրըն կու նեղէ,
Որ վրայ վարդին աշըղ եղէ:

Սիրտըս չկայ հետ իւրըն հերթ,
Քանի խոցէք ւ ասէք թէ՝ Ե՛րթ.
Հողմն շարժէ ըզվարդին թերթ,
Նա ի դողման դառնայ իմ լերԹ:

Այլ չի մընաց բնաւ յիս ուժ,
Երբ հեռանամ, նա չունիմ ժուժ,
Ինձ օր մահու լինի և գուժ,
Հոտըն վարդին է սըրտիս բուԺ:

Զօրըն կենամ յերերմընի.
Քունս է հատեր ի գիշերի,
Աղաղակեմ արտասուալի,
Յայգուս չերթամ ես այլ տեղԻ:

Ըռանկ վարդին որպէս ըզլալ,
Տեսաւ պլպալն եղաւ պէհալ.
Անմահութեան հոտըն բուրեալ,
Նա ի սիրուն եղև արբեաԼ:

Վարդըն տեսաւ զպլպուլն ուրախ,
Որ ձայն կածէր ինքըն անահ.
Ծիծաղեցաւ վարդըն մէկ պահ,
Պայծառացաւ տիպըն քան զջաԽ:

  1. Հավքերն ասացին, ո՛վ սոխակ (պ.):