Նոճի, մրտենի, սանտալի և սարդ,
Նումանի ծաղիկ և փըթըթեալ վարդ:
Ցարեայ շըրջեցայ ի մէջ գիշերոյս,
Խընդրեցի գտայ զիմ աչացըս լոյս.
Եկ իմ գեղեցիկ քրքում և նարդոս,
Ոչ թողից ըզքեզ մօտ ի տուն գինոյս:
Կեփազայ ոսկի և մաքուր արծաթ,
Վարսօք վայելուչ որպէս ըզթուխ սաթ,
Ով որ տեսանէ, դառնայ մաղասկաթ,
Անդուլ ւ անդադար կու առնէ ֆըրեաթ:
է՜ մահի թամամ, դըհանի թանկթար,
է՜ քաման աբրու, սարմաստի նիգար[1]:
Երբ ի կան ածես զաչերըդ կամկար,
Սըրտեր խոցատես համարով հազար:
Սամպուր ւ ըռայհան, լալա ու կուլզար,
Պըլպուլ գուանդա ամատ բա բահար,
Նալա ու ֆիղան մէքունաթ սահար.
Պաշաթ քի պինամ ըռուի տիլտար[2]: