Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/92

Այս էջը սրբագրված է

Դրախտ վայելուչ, ծառ պըտղաւոր,
Քաղցրաճաշակ գինի և նոր,
Սիրով արբեալ քո ահաւոր
Ի սենեկին խորհըրդաւոր:

Երևեցան ծաղկանքն յերկրի,
Նըստցուք ընդ քեզ ի պարտիզի,
Երգեցից սէր քեզ սիրելի,
Սիրտ իմ սիրով քո ոչ յագի:

Զօր հանապազ ընդ քեզ կալով,
Ըզգեղ դիմաց քո դիտելով
Եւ խօսակից քեզ լինելով,
Ըստէպ-ըստէպ համբոյր տալով:

էթէ յաչաց մարմնոյս ծածկիս,
Մըտաց աչօք ինձ երևիս.
Բնակեալ ես դու յիմում սրտիս,
Ծրարեալ ունիմ զքեզ ի հոգիս:

Ընտրեալ ոսկի սոփերական,
Ակ լուսատու և կարկէհան,
Տըպազ և կայծ յոյժ պատուական,
Ելեալ խընդրեմ զքեզ անխափան:

Թէ տեսանեմ ըզքեզ կըրկին,
Լուսաւորի միտքս իմ մըթին,
Եւ տամ համբոյր շրթանց քոյին,
Նա վերանամ ես ի յԱդին: