Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/104

Այս էջը սրբագրված է

— Ինչո՞ւ համար այս հիվանդը նայիլ չես ուզեր կոր, կը պոռա ուրիշ մը քանի մը քայլ հեռուեն։

— Կը նայիմ..․ պիտի նայիմ... (վախեն դողդողալով և երակները քննելով)։

— Ի՞նչ է հիվանդությունը, վտանգավո՞ր է։

— Բան մալ չունի։

— Բան մալ չունի՞։

— Ոչ։

— Ճիշտ մեր ուզածն ալ ան է, բան մալ չունի, շատ աղեկ. ուստի բան մը չունենալուն համար, պետք է իրեն բան մը տալ։

— Դե՞ղ տամ, բան մը չունեցողին դեղ կը տրվի՞։

— Ինչ կը տրվի նե՝ անկից տուր։

— Չեմ հասկնար, ինչ ըսել կուղեք։

— Ստակ կ՛ուզենք, մյուսյու տոքթոր, հիվանդություննիս աս է. երեք չորս ժամ փողոցներու մեջ պտըտեցա, որ մեկը ելնե դիմացս ու հիվանդությունս անցունեմ, եկու տես, որ այս գիշեր ոչ թե մարդ, այլ ճանճ մանգամ չտեսա, որով ստիպվեցա ձեր մեծապատվությունը քունեն արթնցունել ու հիվանդի կանչել։

— Բայց... ես... դուն... աս ի՞նչ...

— Ատոնք պարապ խոսքեր են, մյուսյու տոքթոր, ժամացույցդ, քսակդ, բալթոդ ու բարտրսյոպ, բանթալոնդ ու պոթիններդ կուտաս ու կերթաս։

— Բայց այս ցուրտին գիշեր ատեն...

— Այո՛, գիշեր ատեն վիզիթան ընդհանրապես սուղ կըլլա։

— Կեցե՛ք, մյուսյու տոքթոր, կ՝ըսե մյուսը, դուք աշխատ մառներ, մեր պարտքն է զձեզ հանվեցնելը։

Երկու հիվանդներն կսկսին տոքթորին վրայեն ծանրություններն առնել, միշտ ներումն խնդրելով և ըսելով.

— Հիմա տոքթորը պիտի ըսե՝ թե ասոնք չար մարդիկ են։

— Ներեցեք, մյուսյու տոքթոր, ստակ չունենալնուս համար այսպես կը վարվինք կոր։

— Մենք շատ բարեսիրտ մարդիկ ենք, բայց անոթությունը...

— Տավոք սրտի այսպես վարվելու ստիպված ենք, ձեզի դեմ ամենափոքր հակակրություն մը չունինք։

— Շատ անդամներ ձեր վրայոք գովեստներ ըրած ենք։

— Թերես ձեր մտքեն անցնի՝ թե ես այս մարդոց ի՞նչ ըրած եմ, որ վրաս ունեցածս կառնեն կոր. կաղաչենք, մյուսյու տոքթոր,