Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/118

Այս էջը սրբագրված է

տալս անոր համար է, որ վաղը կարգվելեդ ետքը թշվառ ըլլաս նե չելլաս ըսես՝ թե Թատրոնը առաջուց իմաց չտվավ։

Մնաք բարով։

Առ տիկին Թ. — Տիկին, ա՛լ չափը անցուցիր, անոր ասոր տուներուն մեջ ինձի բամբասելու իրավունք չունիս. կարմիրդ աղեկ չես քսեր կոր ըսելով՝ հանցավոր եղա։ Եթե գիտնայի, որ այսպես պիտի բարկանայիր՝ բերանս չէի բանար։ Ես քեզ մեղա, տիկի՛ն, ուզածիդ չափ քսվե, քանի որ էրիկդ բան մը չըսեր կոր եղեր, ես ալ բան մը չեմ ըսեր։


Առ պարոն Մ. — առնելու համար երկու հարյուր հիսուն ոսկի ուզեր ես. հարյուրնոց երկու հարյուր թուղթ տալու ըլլան նե չե՞ս ընդունիր։

Առ տիկին Փ. — Լաթ լվացած օրերդ դուռը ելած միջոցիդ կը խնդրեմ, որ էնթարիիդ բեշերը չմոռնաս վար ձգելու։

Առ օրիորդ Գ. — Երեկ Պ...ի փողոցեն անցած ատենդ Թ...ի խնդալդ ամեն մարդ տեսավ։

Առ պարոն Դետ. — Ձեռագիր ղրկելը դադրեցուցիր. կը խնդրեմ, որ շարունակես։

Առ օրիորդ Ա. — Ձայնդ սիրեմ. բայց աղջիկ մը ինքզինքը ծանր ծախելու է, ամեն գտնված տեղերը խաղ կանչելու չէ։

Առ պարոն Թ. — Մոգության աշակերտ գրվելու փափագ ունիս եղեր. լա՛վ, եկուր հանձնարարականով մը Սպինքսի ղրկեմ զքեզ։

Առ պարոն Դ. — Ամոթ է, վաթսուն տարու աղջկան մը հետ սիրահարություն ընելը։

Առ պարոն Ե. — Տեր բժիշկ, թեզպեն կը քաշեմ կոր, այս ամսվան մեջ մեռուցած հիվանդներուդ թիվը վաթսունը չորսի ելավ։

Քիչ մը զգուշություն ըրե՛ք։

Առ օրիորդ Զ․ — Վրայեց ա՛, առջի գիշեր բոլքա խաղացած միջոցիդ քավալիերիդ ականջն ի վար փսփսալդ ամենուս ալ միտքը պղտորեր։

Առ Ա. Գ. — Սկյուտարի սարաֆ Փափագին դեպքը հաջորդ թվով պիտի հրատարակեմ։


Առ պարոն Բ. — Հանցանքը որի՞ն է. ստակ չունեիր նե հագուստ շինել չտայիր։ Այսօր կամ վաղը ստակները տո՛ւր դերձակին, եթե ոչ արզըհալ պիտի ընե։

Առ պարոն Թ. Ե. — Շիտակը տաճկերենե ֆրանսերենի, կամ