Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/122

Այս էջը սրբագրված է

երկու գիշեր Ֆլամի զբոսարանն ես անցուցեր ցավերդ մոռնալու համար։ Առտված շնորհք տա։

Առ օրիորդ Գ. — Տեղ մը աժան բուտրա կա ծախու. կուզեր նե մեկը ղրկեցեք, հարյուր օխայի չափ առնել տամ քույրերովդ մեկտեղ առատորեն կը քսվիք։

Առ պարոն Փ. — Սա քթախոտը քիչ մը քիչ քաշե, որ տիկինդ թաշկինակ լվալեն խալսի և ուրիշ գործերուն ալ կարենա հասնիլ. կնիկ մը քթիդ համար միայն պետք է։

Առ օրիորդ Լ. — Առավոտները կանուխ դրան առջև կաթնավաճառին հետ, հե՜ե... թշվառական..․

Առ պարոն Մ․ — Դուն պարզապես աս ու ան տոլանտըրմիշ ընելով կապրիս կոր. Թ...են առած ստակներդ իրեն տուր, որ խեղճը կարենա տունեն ելնել, որովհետև տան տերը իրմե շատ առնելիք ունենալուն՝ թող չտար կոր, որ խեղճը դուրս ելլա։


Առ Գ. Գ. — Պարապ տեղը մի՛ աշխատիր, դուն իմ ճաշակս չես գիտեր։

Մի կույս կուզեմ, որ ունենա հասակ միջակ, աչկունք նազուկ, սև սև հոնքեր, կլոր երես, կարմիր այտեր, մանր շրթունքներ, հաստ լանջեր, փոքրիկ ձեռքեր, որք ուղղակի հառաջանան մշտատխուր սրտիս վերև։

Առ պարոն Ս. — Դուն ալ քանի մը օր պատուհանիդ առջև մի նստիր ու դրացուհվույդ մի՛ նայիր, որ տունին մեջ խոսք մը պակաս ըլլա։

Առ արժանապատիվ Ա. — Նայե՛, վարդապետ, աս չեղավ, թյունելի մեջ աչքիդ ծայրովը քովդ նստող մատմազելին նայի՜լ, ես քեզմե չէի հուսար։

Առ օրիորդ Թ. — Խաչը կուրծքիդ վրայեն վերցուր, կուրծքդ ալ կուզես նե գոցե, որ պաղ չառնես...

Առ պարոն Տ. — Խե՛նդ, ինչո՞ւ կեցեր ես, Պանտրմա չերթա՞ս գորձիդ գլուխը կալնելու, ապո՛ւշ։

Առ պարոն Տ. — Աս հորին չվանը ամեն իրիկուն չբրդիր ա՛ երկար ըրիր» ամուսնացյալ մեկու մը չվայլեր դրացի տիկինին հետ երկարորեն խոսիլ։

Առ պարոն Մ. — Մեյ մա՛լ քարամպոլ խաղացած ատենդ ստեքադ աղեկ բռնե, որ քովինիդ ճակատը չծակես։