Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/133

Այս էջը սրբագրված է

Տիկին Թ․ Գ. — Տիկի՜ն, եթե գաղղիացի ձևանալ կուզես՝ ըսելիք չունիմ. միայն կ՝աղաչեմ, որ Սենթեսպրի եկեղեցին գացած ատենդ աղոթագիրքիդ ուշադրություն ընես, որովհետև անցյալ օրվան աղոթագիրքդ Բոլ տը Քոքի մեկ վիպասանությունն էր։ Ասկից զատ աղոթագիրքդ ալ թերս մի՛ բռներ, գազղիերեն չես գիտեր նե գիտցող մը քովդ ա՜ռ, անոր կարդալ տուր։

Օրիորդ Բ. Ս. — Ձեր չորնալիք լեզուն ալ կամչնա կոր հայերեն խոսելու, վնաս չունի, բայց տաճկերեն խոսած ատենդ սեներելի բառը շատ մի գործածեր, խըրվաթին խըվրաթ մի ըսեր։


Օրիորդ Թ. Ա․ — Ճամբան գտեր ես, մոտիսթրայությունդ աղվոր առիթ մէ քու ձեռքդ. կտրելու շատ կարեր ունիմ ըսելով՝ մայրդ խաբե ու մինչև առավոտ Բերայի փողոցներու մեջ պտըտե՝... գոնե քավալիերդ մարդ ըլլա՞ր։


Օրիորդ Ռ․ Ո. — Ա՜լ հերիք է, օրիո՜րդ, մեյ մըն ալ բակը սրբած ատենդ կամ դուռը դոցե՛, կամ ծունկերդ... որովհետև խելքս ոտքերուդ կ՝երթա կոր, գրելիքս կը մոռնամ կոր։

Պարոն Ս. Հ. — Պարո՛ն, կարգվեցար, երկու զավկի տեր եղար և դարձյալ խելքդ գլուխդ չեկավ։ Այն փողոցեն անցած ժամանակդ պատուհանները նայելու տեղ կոխած տեղդ նայե, որ մեյ մալ փոսը չիյնաս։

Պարոն Հ. Ս․ — Դուն ալ խմելով, խմելով փողոցներու մեջ գլտորելով մի քալեր, իրիկունները։

Տիկին Մ. Կ. — Տիկի՜ն, վաթսունը անցած ես, երեսուն երկուքը նոր լմնցուցի կըսես. քսանը վեց տարու զավակ ունիս, վե՞ց տարու եղած ատենդ աշխարհ բերիր զայն։


Պարոն Ճ. Մ. — Ի՜նչ Է, աղբա՜ր, դուն ալ դիմակ ես անցուցեր երեսդ և ամենուն գրպանը կը խառնես կոր... գողություն ընելու համար դիմակ անցուցեր ես նե ատ ուրիշ խնդիր։

Տիկին Պ. Գ. — Տիկի՜ն, ըրածդ վայլե՞ց, վաթսուն տարեկան ելնել մասքարա ըլլալ և քովս գալով՝ կատակի համար թևերս կսմթել. և անկից վերջն ալ ականջս ի վար՝ ա՜հ, քեզի համար կը մեռնիմ կոր ըսելով՝ սիրտս թունդ հանել... աս չվայլեր, տիկի՜ն, ասանկ բաները իմ ջղերուս կը դպչին։

Պարոն Գ. Վ. — Պարոն մասքարա, յահու, հովանոցը սխալ կառնես կոր, ատ իմս է... Դուն առանց հովանոցի եկար...