Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/142

Այս էջը սրբագրված է

Սուքն հանձնարարության վրա պարտ ու պատշաճը տնօրինելու համար Դատաստանական խորհուրդը երկու ամուսնուց ներկայությունը հարկ դատած է, հետևաբար ըստ որոշման խորհրդույս կը հրավիրեմք Ձեր սիրելիությունը, որ վաղը չորեքշաբթի անձամբ ներկա գտնվիք ի Պատրիարքարանս ժամը 6-ին։

3 փետր. 1876

ողջ լերուք

ի Պտր. Հայոց Կ. Պպիս

Պ. Փ. Հովհ. քհ. Մկրյան

Երբ Խորեն սրբազանին հանձնարարականով Դատաստանական խորհուրդն գործը դադրեցուց և ամբաստանողն Խառն ժողովին բողոքեց Նորին սրբազնության դեմ, գերապատիվ Նար-Պեյն չկարմրեցավ ինքզինքն պաշտպանելու համար հրապարակավ ելնել ըսել թե ինք Խառն ժողովին որոշումն գործադրած էր։

Նորին սրբազնության այս ստությունն ալ ցցունելու համար հետևյալը կը հրատարակենք․

Մեծապատիվ էֆենտի․

Ինչպես գիտե՛ք, Ձեր ամուսնական խնդրույն նկատմամբ քննիչ մասնաժողովս տեղեկագիրը Խառն ժողովը հղած էր Դատաստանական խորհրդուքն, որ եզրակացությունը և սույն խնդրույն քննությունը միջանկյալ պարագա մը ընդհատած էր։ Ազգային վարչության Խառն ժողովը Ձեր բողոքանաց վրա իր վերջին նիստին մեջ կրկին որոշած է, որ նախորդ պաշտոնագրույն համեմատ, այսինքն նույն տեղեկագիրը հիմ բռնելով գործը շարունակվի և անհապաղ որոշումը տեղեկագրվի։

Վարչության սույն որոշման վրա, զոր հաղորդած է մեզ ամենապատիվ. սրբազան Պատրիարք հայրը իր պաշտոնական հրամանագրովը, կը հրավիրեմք Ձեր սիրելիությունը, որ հառաջիկա Դշ, օր ի 25 փետրվարի անձամբ ներկա գտնվիք ի Պատրիարքարան ժամը 6-ին։

25 փետր. 1876

ողջ լերուք

ի Պտր. Հայոց Կ. Պպիս

Պ. Փ. Հովհ. fքհ. Մկրյան

Եթե այս խնդրույն մեջ հանցանք մը ուեինք՝ ան ալ սա է, որ Խորեն սրբազանին խոսքեն ավելի Սրբազանը Պատրիարքին և անոր փոխանորդին խոսքին հավատացած ենք, բոլոր հայերն նույն հանցանքն ունին, բայց պատիժը միայն մենք կրեցինք․․․