Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/148

Այս էջը սրբագրված է

ՏԵՍՆՈՂԻՆ ՄԵԾ ՎԱՐՁԱՏՐՈԻԹՅՈԻՆ

Ենի ճամիի մեջ ոտքեդ չքաշող լուսթրաճի մը։
Թրամվեյի կառքերուն մեջ քոնայուքթյորներուն պիլեթ ցցունելե թևերը չցաված մարդ մը։
Կարգվիլ չփափագող աղջիկ մը։
Կարգված ըլլալուն վրա չզղջացող Էրիկ մը.
Երկաթյա կամուրջին վրա ելնել չուզող զրահավոր մը։
Թընելի երթևեկության գնոց երկու օրը անգամ մը չփոխվիլը։
Անկարյայի չբռնվող բեռնակիր մը։
Էրկանը ծանրություն չտալու համար մոտայեն ետ քաշվող կնիկ մը։
Անպատիժ մնացած շիտակ խոսող մը։
Պարտք վճարելու սկզբունքը հարգող մեկը։
Շրջազգեստը քովեն վեր առնելով ծունկերը չցցունող կին մը․
Շիրքեթի Խայրիեի¹ շոգենավներուն մեջ մեճիտիեն քսանվեց ղուրուշեն ավելի առնողցշոգենավ մը։
Թրամվեյի ձիերուն ոտքը պայտ։
Խաչատուր Կաթողիկոսին վրա անմեղություն։
Ամսականեն ավելի վրան ստակ չանցուցած գանձապետ մը։
Խասգյուղի շոգենավներուն քամարաներուն մեջ մաքրություն։
Ելքը մուտքին հավասարակշռող տպարանապետ մը։
Գրատան մեջ առտվնե մինչև իրիկուն չքնացող գրավաճառ մը։
Առանց գողության անցած գիշեր մը։
Առանց ֆրանսերեն բառերու հրատարակված Լրագիր մը։
Կրոնական ժողովո համար պատրաստված ընտրելյաց ցուցակին մեջ արդարություն։
Գոնե օր մը ազգային սնտուկին գոհացուցիչ վիճակը։
Թոփհանեի առջև երկաթ նետած Հունաստանի պատերազմական նավուն մեծությամբ թեքնե մը։
Արդի վաճառականության մեջ չենք շնորհք։
Զավեշտական լրագրաց մեջ խնդալու հոդված մը։
Առանց նոթայի խոսող կառավարություն մը։
Նոթայով նվագածող ինճե սազի խումը մը։
Չերքեզներե ու պաշը պոզուքներե չհարստահարված Րումելիի գավառ մը։