Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/15

Այս էջը սրբագրված է

խոսք մը ունիմ․ — Ըսե՛,— Կը քաշվիմ կոր․ — Մի՛ քաշվիր. — Չբարկանաս.— Չեմ բարկանար.— Բարկանաս նե՜․— Կը բարկանամ․— Չեմ ուզեր, որ բարկանաս. — Ես ալ չեմ ուզեր. — Բժիշկը ըսավ որ. — Ի՞նչ ըսավ որ.— Ըսավ որ իրեն հետը կարգվելու ըլլամ նե․ — էյ․ — Հիվանդությունս կ՝անցնի։

— Ասիկա Մոլիերի կատակերգությանը կը նմանի կոր։²

— Աղեկ ա, ըսի, եթե ասանկ էր նե ինչու երեք ամիս պարապ տեղը այնքան հիվանդություն քաշեցիր, այնքան ցավ քաշեցիր.— Մեկեն ի մեկ ըսելու կամչնայի կոր... բայց շատ աղեկ տղա մ՛է, առուտուրն ալ տեղն է, թոաֆճ... — Թոհաֆճի՞ է... բժիշկ չէ՞,— Այո՛, թոհաֆճի է, բժիշկ չըսեի նե տուն չպիտի կրնար գալ, ներե՜ հայրիկ, մեծերուն պարտքն է ներելը, պզտիկներուն իրավունքն է ներվիլը.— Չեմ ներեր.— Քիչ մը ստակ տուր, որ տղան դրամագլուխ դնե,— Ատա՞կ ալ չունի.— Չունի, մեծերուն պարտքն է ստակ տալ, պզտիկներուն իրավունքն է ստակ առնել.— Ստակ չունիմ, և չեմ ալ ուզեր, որ անանկ խարդախ մը իմ փեսաս ըլլա,— Ես կ՝ուզեմ.— Ես չեմ ուզեր.— Ես կուզեմ և պիտի առնեմ։

— Կառնե յա՛։

— Վերջապես երեկ գիշեր, ասանկ կռիվ մը խնելեն ետքը այս առտու կ՝ելլամ կը նայիմ, որ աղջիկը տունը չէ։

— Ո՞ւր է գացեր։

— Ո՞ւր պիտի երթա, իր բժիշկին քովը։

— Քանի որ մեծերուն պարտքն է ներել, դուն ալ կը ներես, հարսնիքը կընես, կը լմննա, կ՝երթա։

— Բայց ինչո՞ւ խաբվեի...

— Բժիշկը տունդ մտած օրը վկայագիրդ ցցուր, ըսեիր։

— Դատարան մտնող փաստաբան մը չէ, որ վկայագիրդ տեսնամ ըսեի։

— Ինչ որ է, եղածը եղած է, ձայն մի՛ հաներ, և ասկից խրատվելով մեյ մ՝ալ տունդ եկողներուն ուշադրություն ըրե։

— Աղջիկն երթալեն վե՞րջը...

— Զգուշությունր ձեռքե ձգելու չէ։

— Ասկից վերջը եկողը զիս չպիտի համոզե յա՛, տունին մեջ ինձմե զատ մարդ չմնաց։

— Ամուսինդ ո՞ւր է։

— Արդեն ան ալ սիրական մը գտավ, գնաց անցյալ շաբթու։

— Ի՞նչ կրնաս ըսել, քանի որ լուսավորությունը ասանկ կը պահանջե կոր եղեր...