անոնց ուշադրությունը հրավիրեցի։ Ահավասիկ դեպքը, որ Բարիզի մեջ տեղի ունեցած է։
Աղեկ հագնված կնկան մեկը, օր մը կելնե բժիշկի մը տունը կերթա։
— Ինչ կուզեք, տիկին, կը հարցունե բժիշկը։
— Տղա մունիմ, որ քանի մօրե ի վեր հիվանդ է։
— Ի՞նչ. է հիվանդությունը։
— Խելագարություն եկած է վրան։
— Ինչե՞ն հասկցար խելագարություն եկած ըլլալը։
— Սըկեց հասկցա, որ ելած տեղը կամ ադամանդներս տուր, կամ երեսուն հազար ֆրանքս տո՛ւր, կըսե կոր։
— Անգամ մը բեր տեսնեմ զինքը։
— Շատ աղեկ։
Տիկինը բժիշկին տունեն ելնելուն պես ակնավաճառի մը խանութը կառնե շունչը.
— Հրամմեցե՛ք, տիկին, կըսե ակնավաճառն։
— Քանի մբաներ կուզեմ ծախու առնել։
— Շատ աղեկ։
Ակնավաճառն տիկնոջ ուզած բաներն կը հանե, կը հավնեցունե և սակարկություն ընելով՝ երեսուն հազար ֆրանքի զոհարեղեն կը ծախե։
Տիկինը գոհարեղեններն առնելով՝ կըսե ակնավաճառին որ հետը գա այս անուն բժիշկին տունը և ստակն հոն առնե։
Ակնավաճառը կը հավանի, երկուքը մեկեն բժշկին տունը կերթան։
Տիկինը ակնավաճառը բժշկին ներկայացնելուն պես սենյակեն, ետքն ալ տունեն դուրս կելնե, կծիկը կը դնե։
— Նստե՛, տղաս, նստե՛, կըսե բժիշկը։
— Շատ աղեկ։
— Ի՞նչ կզգաս կոր։
— Բան մալ չեմ զգար կոր։
— Ախորժակդ ի՞նչպես է։
— Շատ աղեկ կուտեմ կոր, բտյց դուք զիս հիվա՞նդ կարծեցիք։
— Ինչո՞ւ հիվանդ պիտի կարծեմ, տղաս, մի խռովիր, հանդարտ կեցի՜ր։ Վրադ տաքություն մը կուգա՞ երբեմն։
— Ատանկ խոսքերու պատասխան տալու ժամանակ չունիմ, երեսուն հազար ֆրանքս տո՜ւր, երթամ։
— Աղջկան մը սաստիկ սեր տվա՞ծ էիր։