Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/166

Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ շահ պիտի ունենան, նայե էտիրնե հիսուն հատ մեճիտիեի նշան¹ ղրկվեր է, որ արժանի եղողներուն բաժնեն, մեր էֆենտիները աս մեճիտիեի նշանը լսելնուն պես շուտ մը տուներնին գացին և սկսան թիֆթիկ, քոնբրես, պանտաժ պոռալ։

— Հա՛, աղեկ միտքս ձգեցիր, տիկինը շապիկս չառած աղվոր մը լափեց. 70 սանթիմեթրո երկայնություն 50 սանթիմեթրո լայնություն ունի քու շապիկդ ըսավ, և այն շապիկն որ 70 սանթիմեթրո երկայնություն ունի և 50 սանթիմեթրո լայնություն ունի, ապա ուրեմն պետք է որ քոնթրես ըլլա ըսավ, վրայես քաշեց առավ գնաց։ Քոնբրեսը ի՞նչ է։

— Վերքի վրա դնելու համար քառակուսի բարձիկ (Մասիս): Մյուս լափերն ալ տոքթոր Խորասանճյան էֆենտին տվեր է, որ քոմթրեսները այդ չափերուն վրա շինեն։

— Աղեկ որ ըսիր, մեյ մալ 70 սանթիմեթրո երկայնությամբ և 50 սանթիմեթրո լայ...[1]


ԱՌԵՎՏՐԱԿԱՆ

Խունկ. — Մասիսի խմբագիրն իր էֆենտիներուն տռջև ծխելու համար այս ապրանքեն բավական ծախու առած ըլլալով՝ գինը բարձրացած է։

Խահվե. — Սրճարաններու մեջ սիսեռն գործածելն ընդհանրացած ըլլալով՝ այս ապրանքը երեսե ընկած է։

Չեզոքություն. — Տերություններուն ամենքն ալ առին, Հունաստան և Րումանիա կը փնտրեն կոր, բայց չեն կրնար կոր գտնալ։

Խըչլըխ. — Տիկիններուն քոմիթեն՝ բամպակը վաթկա շինելու համար շատկեկ գնած ըլլալով՝ ասկից վերջը այս ապրանքեն չպիտի կրնանք գտնալ։

Խավյար. — Գինը շատ բարձր ըլլալուն՝ բժիշկներու կողմե ստամոքսի վնասակար դատվեցավ։

Աֆիոն. — Գիշերվան պեքնիները բարձր գնով ծախու կառնեն կոր։

Սբարմաչեթ. — Այս օրերս լուսնկա ըլլալով՝ գիներն ինկան։

  1. Մեր ձեռքի տակ եղած «Թատրոնի» սույն համարը թերի է։ Ծ. կազմ.։