Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/185

Այս էջը սրբագրված է

— Առնող չկա, որ ծախենք։

— Ինչո՞ւ։

— Ինչ պիտի ըլլա, շինծու նամակներ հրատարակելով քանի մը ոսկի շահելու համար ժողովրդյան օտար լրագրաց մեջ անարգվելուն ու նախատվելուն առիթ տվիր և հիմա ալ ելար ըսիր թե՝ ժողովրդյան հուզմանը զոհ գնաց Լրագիրը:

— Անանկ չեղավ մի. ժողովուրդը իմ գրածներուս ինչո՞ւ հավտալով ելավ հուզվեցավ։

— Եթե դու ատանկ սուտ լուրեր չդրեիր՝ ժողովուրդը չէր հուզվեր։

— Եթե Ժողովուրդը չհուզվեր՝ ես ալ չէի խափանվեր։

— էֆենտի, հույն լրագիրները կարդացի՞ր, ոչ խըյարը մնաց, ոչ նոհուտ թոփին և ոչ ախոռը, և այս ամենուն առիթ տվողը էն առաջ Երևանեն շինծու նամակդ եղավ։

— Բայց և այնպես այդ Երևանի նամակը պարունակող թերթերեն հատ մալ չմնաց, ինչո՞ւս պետք իմին, ժողովուրդը կը նախատվի եղեր, ազգը կանպատվի եղեր, ազգը ախոռը կը հրամցնեն եղեր, կը ծաղրեն եղեր, ատոնք ինձի համար բնավ նշանակություն չոժնին, Կեցցեն Երևանի նամակները։

— Եթե սա Լրագիրը չխափանեին՝ ամեն շաբաթ Երևանեն մեյմեկ նամակ պիտի առներ յա։

— Ամեն շաբաթ մի՞, ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան ստակ չմնալուն պես Երևանեն նամակ պիտի առնեի, գործս պիտի տեսնայի։

— Անանկ է նե՝ հիմա ալ Երևանեն նամակ առ, որ թուղթի ստակ ճարենք։

— Երևանեն նամակ չըլլար ալ, հիմա ուրիշ տեղե մը կառնեմ և նոր սուտ մալ կը գլտորեմ։

— Ըսել է որ խմբագիր մը ճշմարտություն բնավ խոսելու չէ։

— Խմբագիր մը միայն ստակ վաստկելու աշխատելու է։

— Ժողովուրդը ասկից վերջը քու սուտերդ կը կլլե՞։

— Ինչո՞ւ համար չպիտի կլլե։

— Իր շահուն համար ազգը ծաղրել տվողին խոսքին ո՞վ կը հավտա։

— Հիմակուհիմա հավտացողներ կան։

— Անոր համար է ուրեմն, որ թուղթի ստակ չենք կրնար կոր գտնալ։