Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/186

Այս էջը սրբագրված է

«ՄԱՍԻՍՆ» ՈԻ ԻՐ ՁԱԳԸ

Կը լսենք, թե նոր թղթադրամներն երեկ տպվիլ սկսեր են կայսերական տպարա՛նին մեջ։ Այս նոր թղթադրամներն որո գումարն երեք միլիոն ԼԻՐԱ պիտի ըլլա, հինգ կարգի բաժնված են, այն է 5, 10, 20, 50, և 100 ղուրուշնոցի, և առայժմ 2 միլիոն ԼԻՐԱՅԻ գումար մը կոխվելով շրջաբերության պիտի հանվի իսկ մ՛նացյալ մեկ միլիոնը ժամանակե մը ետև պիտի կոխվի։

ՄԱՍԻՍ

Շրջաբերության ելնելիք դրամներն հետևյալ կերպով բաժնված պիտի ըլլան։

100 հազար թուղթ 5 ղուրուշնոց
400 » » 10 »
500 » » 20 »
500 » » 50 »
500 » » 100 »

[1]ամենը երկու միլիոն ՂՈՒՐՈԻՇԻ գումարը մը։

Մյուս 1 միլիոնը այժմ դեռ շրջաբերության չպիտի ելնե և ալ ժամանակե մը վերջը պիտի կոխվի։

Օրաթերթ Մասիս լրագրո

Շատերը պիտի ըսնեն, թե մեծ Մասիսը հիմակվնե սկսեր է կռվիլ պզտիկ Մասիսին հետ, իսկ մենք պիտի ըսենք, թե ասկից վերջը մեծ Մասիսին մեջ տեսնված լիրաները անոր օրաթերթին մեջ ղուրուշ պիտի ըլլան։

Միթե ղուրուշը լիրայի մանրաթերթը չէ՞...


«ՄԱՍԻՍ» ԱՌԱՆՁԻՆ

Մասիս անուն ծաղրական թերթը կըսե, թե Թատրոն անուն ծաղրաթերթին տպագրական տեսչությունը ազդարարություն ղրկած է, որ անձնականի դպչելիք հոդվածներ հրատարակելե զգուշանա։

  1. Մեր տրամադրության տակ եղած օրինակը անընթեռնելի է։ Ծ. կազմ․։