Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/194

Այս էջը սրբագրված է

— Նամակիս պատասխան չգրելեն զատ, անցյալ շաբթու նստած տունին առջևեն անցած ատենս, նամակս բզիկ բզիկ ընելով գլխուս նետեց։

— Է՜յ, ի՞նչ ընենք:

— Ի՞նչ պիտի ընեք, իբրև ազգային խմբագիր մը ասիկա նյութ ընելու գրելու եք: Աղջիկին անունը Թ... է. պզտիկ եղբայր մալ ունի, որ մոտերս դրսեն եկավ։

— Ասիկա մեզի վերաբերյալ խնդիր մը չէ։

— Սիրույս վրա ոտանավոր մալ գրեցի, կուզեք նե կարդամ։

— Թո՛ղ մնա։

— Կ՛աղաչեմ. ոտանավորն ալ հրատարակեցե՛ք։

— Կը խնդրեմ, անանկ առաջարկություներ մի ընեք, զբաղած եմ։

— Ըսել է որ անկողմնակալ խմբագիր մը չեք։

— Ի՞նչ կուզեք, որ ընեմ։

— Կուզեմ որ խիստ հոդված մը գրեք և իմացնեք օրիորդ Թ..ին, որ ըրածը անգթություն է, գազանություն է, վայրենություն է։

— Իրավունք չունինք ըսելու։

— Դուն ըսե՛, մի՛ վախնար, թերթդ առնեմ իրեն երեսը պիտի նետեմ, որ կարդա։

— Երկար ըրիք, գործ ունիմ:

— Ըսե՛ ինձի, սա աղջկան ըրածը կը վայլե՞։

— Ժամանակ չունիմ, ըսինք ա՛։

— Խմբագիր մը ամենուն ցավերը լսելու պարտավոր է. ի՞նչ իրավամբ իմին սերս կը մերժե կոր։

— Ինձի ի՞նչ, գնա՛ իրեն զրուցե, մարդ Աստծո. թող տուր գիրս գրեմ:

— Զիս կը վռնտես կոր հեե... շատ աղեկ. ես ուրիշ լրագրի ալ կրնամ երթալ և ցավերս հայտնել. եթե անոնք ալ սերմեն՝ այս բանին համար հարցապնդում մը ընել պիտի տամ Երեսփոխանական ժողովին մեջ։ Այո՛, կ՝ուզեմ որ այս գործս վիճաբանության դրվի, քննվի, որոշվի ու վճռվի։

— Չե՞ք խոսիր։

— Պատասխան չեք տար... և կըսեք ալ թե ազգին ծառայություն