Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/203

Այս էջը սրբագրված է

Այս դեպքը պատմելով՝ հասարակությունը կզգուշացնենք այս տեսակ գսղերեն, որք այս օրերս սովորական թիվեն ավելի շատցած են։


<ԽԻԿԱՐ, ՔԵԶԻ ՊԱՂՏԱՏ ՊԻՏԻ ՂՐԿԵՄ>

— Խիկար, քեզի Պաղտատ պիտի ղրկեմ.

— Ինչո՞ւ։

— Այնտեղեն վարժապետ մը ուզեր են, հինգ տարվան համար ալ քոնթրաթ պիտի ընեն։

— Չեմ երթար։

— Ինչու։

— Հոս ավելի օգտակար կըլլամ, քան թե Պաղտատ երթալով․ հոս կը նստիմ ու փոխանակ տղայոց գաս տալու ազնվականներու կուտամ։

— Բռնի պիտի ղրկեմ զքեզ։

— Բռնի՞ մի, ինչ իրավամբ, Պաղտատեն նամա՞կ հրատարակեցի, որ բռնությամբ կարենաս ղրկել։


ՀԻՄԱՐՈՒԹՅՈԻՆ ՀԻՄԱՐՈԻԹՅԱՆՑ

ԱՄԵՆԱՅՆ ԻՆՉ ՀԻՄԱՐՈԻԹՅՈԻՆ Է

Աշխարհս տիեզերական հիմարանոց մըն Է, որուն մեջ մտավորական շղթաներով կապված են տեսակ տեսակ բնության տեր և զանազան դասե և կարգե եղող հիմարք։ Խեղճերը կսպասեն, որ երկնային բժիշկը ազատության փողը հնչեցնե, որպեսզի իրենք ալ այս վշտալի կենաց գերութենե օր մը առաջ խալսելով, հայրենական տուներուն մեջ հանգստություն վայելելու արժանանան։

Ընթերցող, եկուր ինձի հետ, Դիոգինեսի լապտերը ձեռվնիս առնելով ամեն աստիճանի խելագարաց վիճակը մանրամասնաբար քննադատենք։

— Երբ կը տեսնես հարստությանը տոկոսովը միայն բազմաթիվ ընտանիք ապրեցնելու կարող հարուստ մը՝ որ. ամառ ձմեռ արևը չծագած դռնեն դուրս կը ցատկե և բոլոր օրը չոր հաց ուտելով իրիկվան ժամը երկուքին ներս կը մտնե, գիտցիր որ հիմար Է։

— Երբոր կը գտնես սիրամարգի փետուրներով զարդարված ագռավի նման երիտասարդ սիրահար մը, որ ներկված պեխերուն, փտտած ակռաներուն և խորշեղեն դեմքին չնայելով աղջկան մը