Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/219

Այս էջը սրբագրված է

Ճակատին քրտինքով շահած հարուստ մը.
Աթինայեն 25 տողե պակաս հեռագիր մը։
Հունաստանի մեջ տելի շեղող պաշտոնյա մը,
Պոլիս և Իզմիր տպված առանց վրիպակի գիրք մը։
Փանոսյանի թարգմանություններեն ավարտած գիրք մը.
Սնափառություն, պճնասիրություն, հպարտություն չունեցող կին մը։
Յուր սիրահարին աղքատ ըլլալն իմանալով սերը շարունակող օրիորդ մը։
Քառասունհինդ տարեկան ըլլալը խոստովանող կին մը։
Քրիստոստուրի տուրքն եղող Քրիստոստուր մը։
Անզեն չերքեզ մը։
Քյուրտ մը մեռցուցած հայ մը։
Գործադրված թաքրիր մը։
Լեցուն քսակ մը։
Քում-քաբուի օրթախահվեեն՝ պրիչ չխաղցող մը։
Կամուրջեն էիուպի շոգենավով մեկ ժամեն առաջ հասնող խասգյուղցի մը։
Առուտուր ընող խանութպան մը։
Ենի-ճամիեն անցնողներեն մեկուն չծակած ոտքի ամանը։
Պարտիզակի խղճալյաց համար բացված հանգանակության մասնակցող հարուստ մը.
Հանած գրքին վրա սախալ տելիսի չեղող հեղինակ մը։
Երկաթե կամուրջեն չկտրած կտոր մը։
Սահմանադրության 113-րդ հոդվածը գոց չգիտցող մըն
Վանի մեջ խանութ բանալու դիտավորություն ունեցող հայ մը:
Արևելքի քրիստոնեից վիճակը բարվոքելու տենչով չբռնկող տերություն մը։
Վիճակեն գոհ արևելքի քրիստոնյա մը։
Վկայությունը բռնված քրիստոնյա մը։
Կուշտ փորով վարժապետ մը։
Առանց «Տիրոջը գործին» Ավետաբեր մը։
Առանց Ավետաբերի «Տիրոջ գործ» մը։
Զվարթ վանցի մը.
Տխուր գաղղիացի մը.
Մարդասեր քյուրտ մը.
Ազատամիտ Հասունյան մը.
Պորտ ընկերության վաստկած հոգիներեն մեկը.