Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/246

Այս էջը սրբագրված է

— Ճիշտ ես ալ հինգ ոսկի պիտի ուզեի քեզմե։

— Գործ չունիս նե սպասե։

— Ինչու՞ սպասեմ պիտի։

— Հարցունելդ ավելորդ է։

— Եթե ինձի հինգ ոսկի չտաս այսօր՝ մեռնելե ուրիշ բան չմնար ինձի։

— Մեռնի՞լ մի։

— Այո՛։ Սա րեվոլվերը կը տեսնա՞ս կոր լեցուն է։ Եթե այդ հինգ ոսկին չտաս՝ կյանքը ինձի ա՛լ անտանելի ըլլալով րէվոլվէրով ինքզինքս մեռցունեմ պիտի։

— Քեզի գեշ կընես։

— Բայց ծայրը քեզի ալ կը դպչի։

— Ինչու՞։

— Պարտքս չվճարած մեռնիմ նե վերջը ու՞սկից պիտի ուզես առնելիքդ։

— Ի՞նչ թոհաֆ կը խոսիս կոր։

— Թոհաֆը ինչ է, հայրս քանի մը անգամ հայտարարեց, թե աղուս պարտքերը չեմ ճանչնար։

— Դատ կը վարեմ։

— Ատ ալ ստակով կըլլա, հիմա ինձի տալիք ստակեդ ալ շատ ավելի կերթա։

— Գիտե՞ս, որ արդեն հարյուր քսանհինգ ոսկի պարտք ունիս ինձի։

— Լավ, հինգ ալ տուր, թող հարյուր երեսուն ըլլա, չե՞ս տար, աղեկ խորհեցա՞ր․․․

— Տղայությունը մեկդի ըրե։

— Ըսել է, որ պիտի տաս։

— Կեցի, զոհողություն մը կընեմ․․․ հինգ ոսկին շատ է, երկու հատ տամ։

— Ո՞չ իմ գործս հինգով կը լմննա․․․ օ՜ն ուրեմն, որովհետև անգութ ես.․․

— Կեցիր, երկուքուկես տամ։

— Մարդու մը կենացը վրա ասանկ սակարկություն կընես, հե՜․ դուն կըսես կոր, ես կամչնամ կոր․․․ մնաք բարյավ, մայր իմ․․․

— Ա՜ռ, բռնե՜, ահավասիկ հինգ ոսկին, թշվառական, բայց այս անգամ նայե, որ վասակիս, մեյ մալ ե՞րբ գամ։

— Երբ որ.․․ կ՜ուզեր։