Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/25

Այս էջը սրբագրված է

յան մը ունինք, որ գաղղիացվոց թատերախաղերը յուր թատերագիտական հանճարովը կը հարվածե, կը կործանե և հայ երգիծաբանության աշխարհը կը փառավորվի յուր մեջը Հաճյանի պես արարած մը ձեռք անցուցած ըլլալուն վրա։


«ՄԻՄՈՍԻՆ» ԽԱՅՏԱՌԱԿՈԻԹՅՈԻՆԸ

Այս թուղթի կտորը¹, որուն խմբագիր ըսված անձը ժամանակավ քանի մը անգամ լրագրության սրբությունը պղծած ու հասարակութենե հալածված էր, հրատարակվիլ սկսած օրեն ընտանյաց պատիվն իրեն դրամագլուխ ընելով, սկսավ մտած տուներն ափ առնել և ամբողջ փողոցի մը բնակիչները հականե հանվանե զրպարտել, ընտանյաց վրա մուր քսել և ասանկով ինքզինքը զվարճախոսի կարգը դասել։

Այս թերթին ամեն մեկ արարքները, նամանավանդ ասկից ամիս մը առաջ Օրթագեղի մեկ փեսային վրա հոդված մը հրատարակել սպառնալով վերջեն չհրատարակելը կրնայինք մի ըստ միոջե պատմել, եթե կասկած ունենայինք, որ հասարակությունը այդ թերթին ինչ ցած սկզբունքի ծառայած ըլլալը չգիտեր, բայց քանի որ այս թերթն յուր խայտառակ պարունակություններովն ինքզինք հասարակության աղեկ մը բրեզանթե ըրավ, մեզի կը մնա միայն վերջերս Խասգյուղի վերաբերյալ դրած անվանարկիչ և լրբենի թափթփուքներե ծագած անտեղությանց վրա խոսիլ։

Այս թուղթի կտորը ասկից ամիս մը առաջ Հյուսեինիի վրայոք պեյաթի բան մը գրեց, վերջեն Հյուսեինիի հետ հաշտվելով յուր լրբության սլաքները Խասգյուղի թաղերեն միույն վրա արձակեց և քսանի չափ կանանց անուններն մեյ մեկ մականունով հրատարակեց։

Այս հրատարակություններն, որ պատվո դեմ անիրավ հարձակումներ էին, հիշյալ ընտանյաց զայրոլյթը գրգռեց—թեպետև այդ ընտանիքները Միմոսի պես ծանուցյալ խայտառակ թերթի մը կարևորություն տալու չէին, թեպետ և խասգյուղցիք ասանկ թերթ մը գեղին մեջ մտցնելու չէին, գոնե խորհելով, որ ամբողջ թաղի մը ընտանիքները հականե անվանե զրպարտող անամոթ թերթ մը վաղը կրնար իրենց թաղին տուներն ալ ափ առնելու, ուստի և իրենց մեջ խռովություն ծագեցավ։ Միմոս ասոնք լսելով՝ փոխանակ ամչնալու և լռություն պահելու, սկսավ ա՛լ ավելի հառաջ երթալ