Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/251

Այս էջը սրբագրված է

          Շիտակ բազար գնաց,
                    Վա՜յ գեշ ատեն։

Առջի գեշ ատենին
Թե որ ստակ չըլլար
Պախալն ու էքմեքճին
Վերեսիե կուտար.
          Բայց հիմա փարա ալ ունենաս
          Հաց ճարով կը գտնաս
          Պախալն ալ կը պոռա
          Վերեսիե օլմազ։

Առջի գեշ ատենին
Մարդ մերաք ունենար
Երկու հատ տնկելով
Ամեն բան կը մոռնար.
          Բայց այս սփոփանքն ալ
          Պրծավ ու կորուսի
          Զի ոչ տասնոց մնաց
          Ոչ ալ տասնոց օղի.
                    Վա՜յ գեշ ատեն։

Առջի գեշ ատենին
Ղազարը Ղուկասին
Բարև կուտար կ՝առներ
Հալը կը հարցուներ.
          Բայց հիմա եկեր պատեր
          Ամենուն ճարը հատեր
          Մարդ մարդու հետ խոսելու
          Սիրտն անգամ չքաշեր.
                    Վա՛յ գեշ ատեն։

Առջի գեշ ատենին
Սիրահարն ու սիրուհին
Լալով մերթ խնդալով
Գիշեր լուսցնեին
          Բայց հիմա գլխունուն
          Կարծես շանթ է իջեր
          Կարգվողն անգամ
          Կնիկեն վազ անցեր
                    Վա՜յ գեշ ատեն։