Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/271

Այս էջը սրբագրված է

որդվույն դիվանեն ելնելով Հայաստանի հյուպատոսարանները պտըտող շրջաբերական մը այս իմաստով կը հանգի. Մեճմուայի Հավատիսի աչքը լույս։

Ճիզվիթներն ի Հայաստան, ալ անխղճություն է ենթադրել, թե Գաղղիա պատիվ չըրավ յուր ստորագրության Պերլինի դաշնագրույն 61 հոդվածի մասին․ նա ահա կը բարենորոգե հայ ժողովրդոց բնակած գավառները։

— Խաչո՛, ադ սևեր հագած ու անպեք մարդ ո՞վ է:

— Նա բաթերա է, աղա, «ըսկոլա» պիտի բանա «էքլիսիա» պիտի շինա։ Ասոնք մեր տեր պապերեն շատ լավ մարդիկ են, որ մինակ հոգոց կ՝ասեն, փարե կառնեն, բիլավ կուտեն. էսա բաթերաներ հեմ հոգոց կասեն հեմ փարա կուտան» ասոնց խավատ շիտակ ի, աղա։


(Տեսարանն է հայ գյուղացվոց տունը)

Ճիզվիթ բաթերայն — օրա բրո նոպիս։ Տը տեո՛ սանքթո։

Հայ գեղջուկ մի — Ծո՛ Մըխո՛, հում հում կյասե, ի՛նչ կյասե էսա սուրաթսըզ մարդ։

Մըխո — Չէ, տղա, աղոթ կյանե։

Գեղջուկ — Սախըն տղա. աղոթքեն ետքը կելլա մեզի հում հում կուտա, զերե երբ աչվըներ գոց է, անույշ է, ամա երբ բաց Է, ճանավարի աչերաց նման Է։


ԾԻԾԱՂ

Երբ կը տեսնեմ, որ ուսումնական և լեզվագետ անձինք կես փապուճ կը պտըտին և երկու ծոցերնին հինգ փարա չկա, որովհետև դատելու, կարծելու, խոսելու և գրելու ազատություն է, և որովհետև դատելու և հետևություն հանելու ազատությունն անբռնաբարելի Է, ուստի ես ալ այս ամեն ազատութենե չգրկվելու համար, որովհետև մարդ եմ, կը խորհիմ, կը կարծեմ, կը խոսիմ, կը գրեմ և զատելով ու հետևություն հանելով կըսեմ թե՝ ուսմունքը և լեզվագիտությունը փոր չեն կշտացներ։

Բայց որովհետև լրագիր եմ, շատ չեմ համառիր և շուտ մը կարծիքս կը փոխեմ, (որովհետև ազատություն է), երբ կը տեսնեմ,