Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/274

Այս էջը սրբագրված է

մոչիլ մարդ և կամ շահ զայն պաշտպանել կը փորձվին, ինչպես որ կը փորձվին բախտ խնդրելու, փնտրելու։

Հետևաբար ժողովուրդն այնպիսի անուն մէ, որ մերթ իր դժբախտության և ստեպ այլոց բախտը շինվելուն կը ծառայե, որովհետև ժողովուրդը աչք ունի շատ անգամ չտեսնելու, ականջ ունի չլսելու և թե չզատելու համար, ըստ որում շատ անգամ այլոց աչքը, ականջը, քիթը, բերանն և միտքը փոխ կառնե և փոխատուն ալ կըլլա ժողովրդական, որուն կեղծը կը կոչվփ բախտախնդիր։

Կեղծ ժողովրդականությունը կը նմանի յալտըզլը հապի, որ ստեպ շուտ կը մարսե ժողովուրդ — ստամոքսը, ինչպես որ մարսած է երբեմն Օգսեն Խոճասարյան վառախլը — յալտըզլը հապերը։

Շահ. — է անուն գոյական, եզակի ուղղական, որուն առջև կը խոնարհին մարդ կոչված արարածներն սկսյալ հովիվեն ցթագավորն, որովհետև չկա մեկն որ չպաշտե զայն, և չըսե սակայն թե ես չեմ սիրեր։

Ուստի, մարդոց այս ընդհանուր սովորությունը հարգած ըլլալու համար որոշեցինք հետ այսորիկ անշահասեր բառը հատկացնել փոխանակ շահասերի, որ լեզվի ծայրով և գրչի տակ գործածող չկա, որովհետև մարդիկ աղքատ, հարուստ, գրագետ, մրագետ, գրասեր, մրասեր, օչիլ, մոչիլ, ծեր և երիտասարդ, այր և կին, և եկեղեցական ու աշխարհական ամենն ալ հիմա անշահասեր են։

Արդ, այսքան անշահասերներու մեջ գոնե շահասեր մը գտնվելու համար որոշեցինք դարձյալ կոչել զմեզ ԼՈՒՅՍ ՇԱՀԱՍԵՐ։


ԶՎԱՐՃԱԼԻՔ

ԱՐՔԻԼԻՔՈՍ

ԼՐԱԳԻՐ

ՀԱՄԱՆՅՈՒԹ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՎ

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈԻԹՅՈԻՆ

ԱՄԵՐԻԿԱ

Այս տեղը անդիի աշխարհքին մոտ է, ողորմած հոգի վարժապետիս մեկեն այնպես լսած եմ, թե մեր տեղը ցերեկ եղած