Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/276

Այս էջը սրբագրված է

ԳԱՐԱՏԱՂ

(Մութ լեռ)

Կերևա որ այս երկիրը մութ ատեն ստեղծվեր է, որովհետև կը տեսնեք թե մեջի մարդոց հասակն ու սիրտն ալ չափ չունի, լեզուն ալ։


ՍԹՈՔՈԼՄ

Թե ինձի հարցվի՝ ես այս երկրին վրա ամենևին տեղեկություն չունիմ, բայց պարոն Նորայր Բյուզանդացիի պատմածին թե պետք ըլլա հավատալ, արդարև մարդուն բերնին ջուրերը վազցնող սքանչելի, հիանալի և խելք թռցունելի տեղ մէ (այնչափ որ ինքն, պարոն նորայր անգամ, մեկեն ի մեկ հափշտակված, իր ընտանեկան նամակն սխալմամբ Մասիսի ղրկած էր հրատարակելու, և Մասիս ալ առանց գոնե այն կտորները զանց առնելու ամբողջովին արտատպած էր)։

Մեղք որ աղեկ կամ գեշ հայրենիք մը ունիմ, եթե ոչ առանց վայրկյան մը սպասելու շիտակ Սթոքոլմ գացած էի մինչև հիմա:

Խմբագիր-Տնօրեն
ԱՐՔԻԼԻՔՈՍ


ՀԱՆԻ, ԱՂՋԻԿՍ, ՀԱՆԵ


Գլուխդ առեր դեպ ո՞ւր կերթաս,
Նոր ես տակավին, դեռ խրոխտաս,
Այդպես բարձրեն շատ մի թռիր՝
Ծանր վնասով շուտ կիյնաս։

— Արևելք —


Քեչիին պույնուզեն վեասեցար,
Դարման կը տանիս, դեռ չազատեցար.
Նավակն կորուսած նավու պես՝
Ամեն հովու խաղալիք դարձար։

— Մասիս —


Սալաբոլրյա կիտիեորսուն,
Տայան օճաղա իսլիմ չըգսըն,
Չամաշըրճըլըգ ֆենա՞ մըյըտը՝
էքվերիր քի կյունտելիք չըգսըն։

— Մանզումե —