Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/291

Այս էջը սրբագրված է

Ներեցեք, նազելաշուք և համեստուհի Պատմություն, և թույլ տվեք ինձ, որ քանի մը խոսք ըսեմ ձեզ։

Ապագա սերունդնե՛ր, դուք ալ խոնարհեցուցե՛ք ձեր ականջն և երկյուղածությամբ լվարուք ինձ, ինձ, որ ձեր նախահայրերն մին ըլլալու պատիվն ունիմ, ինձ, որ ձեր բարօրությանը համար աշխատողներեն մին եմ։

Մի հուսար բնավ, ո՛ ազնվաշուք Պատմություն, թե հավատարմաբար պիտի կարենաս արձանագրել այն անցքերն և դեպքերն, որ կ՝անցնին ներկա ժամանակիս մեջ։

Տեղեկություններ թաղելու համար անշուշտ լրագիրներու պիտի դիմես։

Սա լրագիրներուն չդիմելու համար հնարք մը, ի սեր Աստուծո, ճար մը չե՞ս կրնար գտնել։

Շատ պիտի հոգնիս և պիտի ձանձրանաս և ոչինչ պիտի կորնաս ստուգել թերթերեն, որոնց ամենուն ալ հավատարիմ աղբյուրը տարբեր կերպով կը ներկայն միևնույն դեպքը։ Որո՞ւն պիտի հավատաս, որո՞ւն չպիտի հավատաս։

Ահ, ապագա սերունդներ, վստահ եմ, որ աղեկ համարում պիտի չունենաք ձեր նախահարց վրա, որոց, կարծեմ ըսի, մին ըլլալու պատիվն ունիմ, թեև չեմ կարծեր, թե դուր ալ ձեր նախահայրերուն չհավնելու չափ աղեկ ըլլար, թերևս պիտի փնտրեք զմեզ, ինչպես մենք մեր նախահայրերը։

Ո՛ պատմություն, ի բաց առյալ իրերն ճշտությամբ ավանդող գրիչներն, որ խիստ սակավաթիվ են, բազում գրիչներ դեպքերն խեղաթյուրելն բավական չհամարելով, կը հանդգնին իրենց ստությանց ներքև գրել. Այս տողերն պատմության կավանդենք... թող պատմությունն դատե... թող ապագան յուր վճիռը տա:

Ո՛հ, օրիորդ կամ տիկին Պատմություն, մի խարվիք այս սուտակասպասներու շողոքորթութենե, կերդվընցնեմ զձեզ, մի զգաք