Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/293

Այս էջը սրբագրված է

կամ հարուստներուն շողոքորթության սպասարկանելու պետք ունի, կամ Տփղիս դերասանուհի մը տանելու դիտավորություն ունի, կամ յուր բաժանորդներն ալ չկորսնցնելու համար կեղծելու կարոտություն ունի, կամ եպիսկոպոս ձեռնադրվելու փափագ, ունի. կամ վաճառականի մը հովանավորության ներքև ամեն ստություն խոսելու արտոնություն ունի, կամ երեսփոխանական աթոռի մը վրա բազմելու իղձ ունի, կամ ոտանավոր մը գրելով մեկե մերկու երեք ոսկի փրցնելու նպատակ ունի, կամ յուր թեթևությունն հարգող կրոնավորի մը համակրությունն ունի, կամ հարուստի մաղջկան հետ նշանվելու հույս ունի, կամ..․ կամ... այս ամենն միանգամայն ունի, բայց անվանի ատենախոսին նկատմամբ ինձ տրված նպաստավոր վկայություններն սա համոզման կածեն զիս, թե Իսոկրատին ապրած կամ մեռած գարուն մեջ փառքն ստակով չէր գնվեր։ Երջանիկդ Իսոկրատ, արևդ սիրեմ Իսոկրատ, ի՜նչ գեղեցիկ և սքանչելի դար է այն, ուր փառքն ստակով ծախու չառնվիր։ Իսոկրատ, այն գարուն մեջ, ուր մենք մեռնելու կաշխատինք, ամեն բան դրամով կը գնվի, փառաց առևտուրի համար հատկապես խանութներ շինված են և ազատ ես այն խանութներն երթայով հարյուր տրամ, կես օխա փառք առնել ու երթալ։

Պանիրի պես փառքին ալ աղեկ կամ գեշ տեսակը կա, սակայն աղեկ փառքը, բուն փառքը հազվագյուտ է։ Պիտի ըսես, թե ստակով գնված փառաց կյանքն կարճատև է, ի՞նչ վնաս ունի, բավական է, որ ներկային մեջ մեր բարօրության նպաստե, պատանքն հագնելեն վերջը եկող փառքն ի՞նչ կարժե. անմահություն գերեզմանեն անգին կսկսի եղեր... հա՛, հա՛, հա՛... մեռնելեն ետքը անմահանալ... ի՜նչ հակասություն, ի՜նչ հիմարություն... ասանկ խոսքերու կարևորություն տվողներն լավ կընեն, եթե գյուղ մը քաշվին և խրճիթի մը մեջ ճգնին, այսպիսյաց համար չէ երկրիս արքայությունը։ Այո՛, սիրելի Իսոկրատ, ստակ չունեցողն չկրնար փառք ունենալ, հարուստ չեղողի մը կենաց համար ոչ թե միայն բաժակ չառաջարկվիր, այլ գինիին վրա կտոր մը մեզե իսկ շուտվիր։ Տե՞ս կարծեր, մտիկ ըրե՛ և հավատա՛։ Դեռ վերջերս խնջույք մը տեղի ունեցավ։ Այս խնջույքը կը կազմեին հարուստ վաճառականներ և սեղանավորներ, որք միմյանց կենաց երկարության համար հարյուր հիսունի չափ բաժակներ պարպեցին։ Չգիտեմ այս մարդիկ գինիով գինովցած, փառաց արբշիռ, — որովհետև գինիին վրա ջուրի տեղ գովեստներ կը պարպեին — ինչպես կրցին առանց գլտորելու դառնալ իրենց բնակարանն։ Ի՞նչ չարիք կը հասներ,