Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/299

Այս էջը սրբագրված է

Դ. Այս տետրակին մեջ կրնա գրվել նաև կարասյաց, գործիքներու և այլն մուտքն ու ելքն։

Մի՛ հավատաք, եթե ըսեն ձեզ, թե զժվար է եղանակին գործադրությունը։ Առ առավելն երկու ավուր գործ Է, եթե կանոնավոր տումար կը բռնվի հոն:

Այս եղանակավ ազգն կարող Է տեսնել վանքին ամենօրյա գործողությունները և հարկ եղած ժամանակն բացատրություն պահանջել։ Կեդրոնն, եթե արժան դատե, կրնա ամեն տարի քննիչ մ՝ալ ղրկել։

Այս եղանակին մեջ վանուց վարկին վնասաբեր կետ մը կա՞։ Կը փափագեի տեսնել զայն։

Պատահական ծախուց համար վարկ մը տալ վանուց և արտոնել զայն, որ, եթե բավական չհամարի այն վարկն, նոր վարկ մալ պահանջե կեդրոնեն հեռագրով եթե նեղն Է, իսկ եթե հեռագիրն ալ դանդաղաշարժ թվի իրեն՝ ընել այն փոխառությունն և զայն կեդրոնին ծանուցանել։

Մենք կը կարծենք, թե վանքին վարկն ու պատիվն այն ատեն ավելի կը բարձրանա, երբ կեդրոնին հսկողության ներքև Է վանքը։

Բնականաբար այս առաջարկությունները կը ներկայացնեմ ի գործադրություն, եթե վանքն ազգին է. իսկ եթե ազգին չէ, շարունակելու է հիմակվան ընթացքը»։

Կըսեմ և ցանկեն դուրս կը նետեմ ինքզինքս։

Չեմ պնդեր, որովհետև քաջ գիտեմ, թե երեսփոխանաց մեջ մաս մը կա, որ կանխավ որոշած է հերքել ինչ առաջարկություն որ ներկայանա իրեն հակառակ կուսակցութենե, գիտությամբ հակառակասիրի նկարագիրն կզգենու, և ես այս վաղանցուկ ու կարչատև կենաց մեջ հիմարություն կը համարիմ խոսք հասկցնելու ջանալ այն անձին, որ նախապես պատվույն վրա երդում ըրած Է խոսք չհասկնալու համար։ Միայն ազգասիրական պարտք կը համարիմ հայտնել, թե Ազգային ժողովն զգուշանա կարծելե, թե յուր ամեն որոշումներն ծափահարությամբ կընդունվին ժողովրրդյան խելահաս մասեն, որ սկսած Է խլրտիլ և ստիպված Է յուր ուստը պաշտպանել այն միջոցներով, որ կեդրոնին իրավասությունն վտանգելու հանգամանքն ունին դժբախտաբար։ Խիզանու Ուսումնասիրաց ընկերությունն ևս, որպես կը լսենք, որոշած Է կայսերական բարեխնամ կառավարության դիմել պահպանելու համար յուր գոյությունն, որ մասնավորաց անձնանվեր ջանյուք և զոհողությամք կը շարունակվի տասն տարիներե հետե և զոր