Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/302

Այս էջը սրբագրված է

— Դուրս...

— Միթե հանցա՞նք է որ...

— Դուրս... հիմա ծեծել կուտամ հա՛... անզգամներ...

— Ի՞նչ ըրինք...

— Կրկնամուսնություն հե ե՞...

— Ի՞նչ կրկնամուսնություն...

— Դուք արդեն ունիք ձեր հարսն, որ այժմ աստվածաբանություն դաս կուտա էջմիածին... երկու կնիկ առնել չներեր մեր կրոնքը։

(Դարձյալ կրոնքը խաղալիք)։

Եվ այս հարսն՝ որ ռուպլիներ շարելու վարժված, երկու բառ շարելու անկարող է ո՛չ բերնով և ո՛չ մտքով, էջմիածնեն եկեր է հոս մեզի կրոնագիտության դաս տալու։

Ըսե ինձ. ո կեդրոն, ի՞նչ տեսակ միջնորդություն է այս, սա հարսերեն մին առեք կըսես և չես տար, երբ առնել ուզեն։

Ինչպե՞ս մեկնենք ձեր այս տկարությունը։ Բայց ինչ որ ըսենք, անօգուտ է. իրերը կը հետևին իրենց բնական ընթացքին։ Խմբագիր մ՝որպես երեսփոխան մը բերան բանալու չէ, եթե առնվաղն չունի հիսուն հազար ոսկի։ Ականջը խոսի մեծապատիվ Մինաս էֆենտի Գափամաճյանին։ Քանի մօր առաջ պատիվ ունեցա տեսնվելու իրեն հետ։ Ազնվացնելու է, բարձրացնելու է, ըսավ, խմբագրական ասպարեզը և քիչ մալ մեղադրեց այն խմբագիրներն, որ իրենց անվայել ընթացքով ստորացուցին և մուրացկանության վիճակին բերին հասուցին խմբագրությունն։ Իրավունք տվի նմա. քաջալերեցի զինքն մխիթարական խոսքերով և մեկնեցավ, գնաց յուր Պատկերը, գրելու։ Այո՛, Կիրակնօրյա Հայրենիքի խմբագիրն սկսած է հրատարակել շաբաթական թերթ մը զավեշտական, Պատկեր անուն, որո մեկ երկու թիվերն տեսնելու պատիվն ունեցանք: Պատկերի խմբագիրն ծանոթ է արդեն մերազնեից յուր այնքան լուրջ, ծանր տրամաբանական և շրջահայաց տեսություններով, որքան նուրբ, զավեշտական և ծիծաղաշարժ հոդվածներով։ Այն գրական ծառայություններն՝ որովք իբր քառորդ դարե հետե սպասավորած է ազգին՝ իրավունք տված են իրեն ստանալու ազգին քաջալերության մենաշնորհը։ Հարկ է խրախուսել և քաջալերել Պատկերն: Հաջողություն կը մաղթենք մեր պաշտոնակցին ինչպես նաև հարատևություն յուր թերթին և սկզբանց, որովհետև այնպիսի ժամանակի մը մեջ ուր կապրինք, երկար ատեն մեկ սկզբունքի ծառայելը, իբրև միօրինակություն ձանձրույթ տալ