Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/310

Այս էջը սրբագրված է

Երկու երեք օր առաջ պատիվ ունեցա ծանոթանալ այն մարդուն, որ շատերուն զարմանք կը պատճառե։ Ազգային թղթավաճառներեն, մեծապատիվ Ա․ Քոռանյան էֆենտի այն մարդը ներկայացուց ինձ։ Ապշեցա, թեև լուսանկար պատկերը տեսած և կենսագրությանը կարդացած էի լրագրաց մեջ։ Նիհար կազմ մունի, այսուամենայնիվ շատ սիրուն յուր բարակ թևերովն և քնքուշ մատներովն, դեմքը ձուաձև է և համակրելի փոքրիկ աչերով և պզտիկ ոչ հունական — հին հունական անշուշտ — շուրթերն այնքան իրարու կպած են, որ կարծես սև գիծ մը կը բաժնե վերին շուրթը վարինեն։ Մորուքը շատ երկար չէ։ Տխուր է. քանի մը հարցումներ ուղղեցի, պատասխան չտվավ։ Պիտի զարմանաք անշուշտ, երբ ըսեմ ձեզ, թե այդ մարդը ուներ նաև ընկեր մը, զոր զրկած էր։ Աղաչեցի բարեկամես, որ թույլ տա ինձ հյուրընկալել այն մարդն և ընկերն ու ներկայացնել բարեկամացս։ Քոռանյան էֆենտին մերժեց խնդիրքս, առավ ձեռքես մարդն ու ընկերն, թուղթի մը մեջ փաթթելով գրպանը դրավ, որովհետև շատ դյուրատար են, իրենց հասակին երկայնությունը հազիվ կը հավասարի հասարակ մահկանացվաց ոմանց քիթերուն։ Այս մարդն ու ընկերն, որոց անունն լոշտակ է, մտքիս մեջ այլ և այլ խորհուրդներու ծնունդ տվին։ Մարդու կերպարանքով արմա՜տ, ծա՜ռ.․. արդյոք մեր նախահայրերը պտուղներու պես ծառերե՞ն փրցված են հին ժամանակաց մեջ և հետզհետե, քաղաքակրթության շնորհիվ, երկրագործությամբ մարդ հասցնելու սովորությունը մեկդի թողված է։ Արդյոք մենք ալ գետնե՞ն բուսած ենք այս բուսեղեն մարդուն պես. որ, չեմ համարձակիր հայտնելու, հնդեվրոպականին կը բերաբար հիվանդություն կը նշանակե — կարելի չէ՞ արդյոք այս բուսեղեն մարդուն կենդանի շունչ փլել։ Ըայց ի՞նչ հարկ կա, այս վիճակին մեջ ավելի երջանիկ չէ՞, ինչո՞ւ բաժանորդ ընել զայն աշխարհիս ցավոց և տառապանաց, ո՞չ ապաքեն ան ալ պիտի ստիպվի օր մը Նորավեպ մը հրատարակել և հարձակում կրել։ Զմեզ բուսացնել ու, այսինքն բույսի փոխելու կարելիություն չկա՞ արդյոք. եթե արդեն բույսի պես չենք ապրիր.․․ բայց ինչո՞ւ այսքան մելամաղձոտություն։ Ո՜, գիտուններ, կենդանաբանության մեջ տեսանք մարդը, բուսաբանության մեջ ալ հանդիպեցանք մարդուն,