Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/313

Այս էջը սրբագրված է

գան, բոլորվինք մեր ատենապետին, գինվո տակառին շուրջն և միաբանինք։

Բայց, կուսակցություններ պիտի ունենանք վերստին։ Չեմ գիտեր․ միայն կրնամ վստահեցնել զձեզ, թե այսօր մարդու կուսակից ըլլալու չափ վտանգավոր է կուսակցութեան մարդ ըլլալը։

Ի՞նչ ըլլալու է ուրեմն։

Այս կետին վրա պիտի խորհինք հարկավ օր մը։

Եթե կուսակցության մարդ ես, ասպարեզիդ մեջ հառաջադիմելու հույսր կտրե. եթե մարդու կուսակից ես, զքեզ մտիկ ընել տալու, ճշմարտությունը լսելի տալու հիմարության վերջին ողջույնդ տուր սիրելի եղբայրս, պարապ տեղը մի հոգնիր, որովհետև ճշմարտությունն իսկ մեր մեջ կը հալածվի, երբ կուսակցության մարդ է։

Նոր դրությունն այս է։ Երբ կուսակցություն մը կը պնդե, թե մեկ մեկ ալ երկու կընեն և ուրիշ կուսակցություն մը կուզե, որ մեկ մեկ ալ երեք ընեն, այս երկու կուսակցություններն ալ կը մերժվին և կսկսին փնտրել անանկ կուսակցություն մորուն մեկ մեկը ինչ որ ուզեն թող ընեն, բավական է, որ երկու կամ երեք չընեն, միայն թե այս վերջին կուսակցությունը պետք է որ զորավոր ըլլա։ Որովհետև գիտեք անշուշտ, ապօրինավորություն մերբ փոքրամասնության կողմե գործվի, պարսավանաց արժանի է, իսկ երբ մեծամասնությամբ կատարվի՝ գովեստներու կարժանանա։ Մոլությանց և զեղծմանց համար ալ այսպես է. վերջապես աշխարհի ընթացքն է այս։ Օրինակի համար, երբ գինով մը տեսնես փողոցի մեջ պառկած, կը զզվիս և կը հեռանաս, իսկ երբ խումբ մը գինովներ տեսնես, նույնպես պառկած փողոցի մեջ, որ կերգեն, կը պոռան, կը կանչեն, ուրախությամբ կը դիտես զանոնք... Թերևս կըսես իսկ՝ «ի՜նչ անմեղ մարդիկ»։ Զայն գինովներու ձայն Աստուծո։ Եզակիի և հոգնակիի խնդիր մը պարզապես։

Ես իսկ սկսա խորհիլ, թե ինչ ընթացք բռնեմ, որ Խիկար ո՛չ կուսակցության թերթ կարծվի, ո՛չ ալ մարդու կուսակից։ Եթե ազատորեն կարծիքներս հայտնեմ և միույն բարեմասնությունները գովեմ — թեև գովելու ճյուղին վրա չթառիր Խիկար — պիտի վնասեմ թե ինձի, որ մարդու կուսակից պիտի համարվիմ և թե գոված անձիս, որ կուսակցության մարդ պիտի նկատվի։ Չխոսելեն ուրիշ ճար չկա։ Չմոռանանք հայտնել, թե այս դրությամբ ոչ ոք աշխարհականներե կամ կրոնականներե պիտի ջանա այսուհետև գովեստիդ արժանի գործեր ընելու, վախնալով զի մի գուցե