Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/318

Այս էջը սրբագրված է

Կրցի՞ Պատրիարքարանի շենքին այսպես խարխուլ մնալուն գաղտնիքը հայտնել քիչ մը։

Բայց ազգ մոր հառաջադիմության ճամբուն մեջ է, ամեն բան գթութենե սպասելու չէ։ Եթե գթությունը կըսե մեզ, թե «Ձեր Պատրիարքարանի շենքը կրնա տակավին քսան տարի դիմանալ», ազգային պատիվն ալ կը պոռա, թե «Այդ շենքն ամիսե մավելի չերթար»։

Բայց, այս նկատումներն ալ կը կորուսանեն իրենց կարևորությունն, երբ հիշենք, թե առողջ որոշումներ արտադրելու պետքն, որուն այնքան պետք ունինք, կստիպե զմեզ հնութենե և խոնավութենե փրկել այդ կեդրոնը։ Եթե հարկ ըլլա՝ նույն իսկ անոր կլիմայն ալ փոխել պետք է, որպեսզի խոնավ վիճաբանություններե, դատողություններե և որոշումներն փրկվինք.

Ժամ է, որ Ազգային Ժողովը հայտնի քվեարկությամբ յուր որոշումը տա այս մասին, որովհետև ինչ որ այո է հայտնի քվեարկությամբ, ոչի կը փոխվի գաղտնիով: