Ձայն բազմաց
Զիս հոս բռնելով մեծ և կենսական խնդրո մը կը վնասես, և պատասխանատվությունն քու վրադ կիյնա։ Ես ձայն չեմ հաներ, պատմության կը հանձնեմ։
Մահկանացուն
Ի՞նչ կը հանձնես, խմած խահվեներուդ ստակն վճարե՞լն.․.
Ձայն բազմաց
Պատմությունն անաչառ է, նա կարող է լուծել իմ վրեժս։
Սեղենե
Ի՞նչ է ձեր վեժը։
Ձայն բազմաց
Փոքր պահանջք մունի։
Սեղենե
Վերջը կը վճարեմ ես։
Մահկանացուն
Շատ աղեկ։
(Հասարակաց կարծիքն, Իրավունքն, և ժողովուրդն մեյ մեկ աստվածի օգնականությամբ կը հաջողին առանց արգելքի անցնիլ փողոցեն):
Ուրիշ մահկանացու մը
(Ժողովուրդյան շահին օձիքեն բռնելով) Թիկնոցս հանե՛, ապա թե ոչ հիմա կը խայտառակեմ զքեզ, ի՞նչ համարձակությամբ տունս կուգաս առավոտուն և վարպետությամբ թիկնոցս կուզես և կառնես, կերթաս, չե՞ս ամչնար։
Ժողովրդյան շահը
Ոտքդ պագնեմ, մի՛ պոռար.․․ կես ժամեն կուտամ։
Մահկանացուն
Ո՛չ, թիկնոցս տուր։