Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/333

Այս էջը սրբագրված է

Դիվան

Ատյանր նորեն բացված է։


Ասաված մը

Ես կառաջարկեմ, որ քվեարկությունն հետաձգվի այսօր, որովհետև ըսվեցավ, թե Բորեա իբրև երկու ձայն կընդունի մեր բազմաթիվ ձայները։


Շերաս

Բարեփոխություն ունիմ ես։


Պիրիգղեն

Ես ալ ունիմ։


Կռnնnu

Ես ալ ունիմ անանկ բան մը։ (Կռոնոսին կը սուլեն հակառակ կուսակցության արբանյակներեն)


Ձայներ

Քվե, քվե, քվե։


Կռոնոս

Խոսք կուզ...


Ձայներ

Սըսսսսս, քվե, սըսսսս, քվե։


Դիվան

Ով որ վաթսունևվեցին եղանակն ժողովրդյան շահուց հակառակ կը նկատե և նորը կընդունի՝ թող այո պոռա։


Վաթսուն երեք անձինք

Այո՛.


Դիվան

Ով որ նոր եղանակը չընդունիր՝ թող ոչ պոռա։

Երեսուն անձինք

ՈՉ։


Կռոնոս

Թույլ չպիտի՞ տաք ինձ խոսիլ։