Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/338

Այս էջը սրբագրված է

զբոսանք: Մենք զավակներ այդ նախահարց, սերտած լինելով հանդերձ Սբենսերի քարոզած կրթական սկզբունքներն, նախ պրիճ կը սորվինք և ապա ստախոսություն — ստախոսությունն Uարհեստի իմաստով դրված է հոս — Մեր առաջին հառաչանքն զբոսանաց և զարդու համար կարձակվի և երկրորդն գողության համար — գողությունն գիտություն բառի մտոք ըմբռնելու է հոս — Մենք խոսքով ամեն օր կընդունինք, թե նախ սնունդ պետք է և ապա զբոսանք, իսկ գործով ամեն րոպե ցույց կուտանք, թե զբոսանքն սնունդեն առաջ է։ Եթե բանաստեղծ մը լինեի և ընթերցողներս հարտասուս շարժելու կարողությունն և անգթությունն ունենայի, ոտանավորը կը շարադրեի այս հոդվածս և քանի մը ժամ կուլայինք ու ժամանակ կանցունեինք։

Մեր աղջկանց մեծագույն մասին մանկության առաջին հառաչանքն գլխարկի համար է, երկրորդն՝ ձեռնոցի, երրորդն՝ կոշկի, չորրորդն՝ քորսեի և հինգերորդն կարծեմ կաթի համար է, թեև ավելի գոհությամբ և երախտագիտությամբ կընդունվին, եթե կաթի տեղ գլխարկ տրվի իրենց։ Կանանց ստամոքսն անոնց գլխուն, ոտներուն, ձեռներուն, կուրծքին և մեջքին վրա է։ Ծաղիկներով և թռչուններով կահավորյալ գլխարկով մը կարող են չանոթնալ, զույգ մը փայլուն և փոքրիկ կոշիկ խորոված միսեն ավելի սննդարար է անոնց համար, զույգ մը ձեռնոց պատվական նախաճաշ մէ. իսկ անոնց կուրծքին վրա դրված վարդի նորափթիթ կոկոն մը, կամ բանաստեղծական շռայլությամբ վարդի երկու կոկոններ՝ աստվածներու արժանի ճաշ մէ ոչ միայն իրենց համար, այլ նաև էրիկմարդոց համար։ Կանայք զարդով կը կշտանան և զարդով կը հագեցնեն էրիկ մարդերը։ Քանի քանի անգամներ հանդիպած եմ երիտասարդաց, որ թանկագին զարդերով և պատվական քարերով պճնված գեղանի օրիորդի մը տեսքը վայելելու համար մոռցած են երկու օր կերակուր ուտել և Խիկարի բաժանորդագրությունը վճարել։ Վերջապես կին մերբ քորսերով| սղմե յուր մեջքը և կուրծքն և այսպես ճնշում բանեցնե յուր շնչառական ազատության վրա՝ զոր վայելելու բարեբախտությունն ունի՝ քովը գտնվող ծանոթներուն կըսե. «Այսօր. անհագաբար կերա և անհանգիստ եղաճ թեև փշրանք մը դրած չէ բերանը։

Մեր երիտասարդներն ալ տարբեր կազմունք ունին, անոնց ալ ստամոքսը տեղափոխություն ըրած է։ Երիտասարդ մը, զոր մոտեն ճանչնալու պատիվն ունիմ, օր մըսավ ինձ. «Բարեկամ, անոթի եմ, երթամ քիչ մը պարեմ օրիորդ Ք...ին հետ»։ Ծանոթություն