ներսինն ալ չըլլա. ինչու՞, որովհետև հիմա ալ Վարազդատյան անուն ազգօգուտ ընկերությունն² հալածել սկսավ, թող չտար, որ այս ընկերությունն կիրակի օրերը ձրի դասախոսություններ ընելով ուսման պետք ունեցողներուն ուսմունք սորվեցունե։
— Ի՞նչ ըսելով թող չտար կոր։
— Ընկերության անդամները գիտնալու եմ կըսե կոր, Ուսումնական խորհրդեն թուղթ բերելու եք կըսե կոր... և վերջապես թուլումպաճիներ ղրկելով ընկերության անդամներն ու աշակերտները ծեծել տալ կուզե կոր...։
— Եղնի՞կ վարդապետը։
— Այո՛, ակնոցավորը։
— Սա կոկիկ հագվածը։
— Այո՛, յուղեր քսվածը։
— Սա աղվոր վարդապետը։
— Այո՛, մատղաշ վարդապետը։
— Սա քալած ժամանակը կոտրտվողը։
— Այո՛, նստած ժամանակն ալ կոտրտվողը։
— Ա՛յ չարաճճի։
— Լրագրաց մեջ ինչ գրվի նե հոգս չէ, թող ուզածնին գրեն, կ՝ըսե կոր եղեր։
— Մամլո ազատության սիրահար է եղեր չըսե՞ս։
— Եվ ասանկ վարդապետ մը, եղբայր, տակավին Պատրիարքարանի պաշտպանությունը վայելե նե՝ ես ինչու՞ վարդապետ չըլլամ ու քիչ մը չարիք ալ ես չգործեմ։
— Վարդապետ եղի՛ր, բայց չգործված չարիք մնա՞ց տակավին, որ քիչ մ՝ալ դուն գործես։
— Վարդապետ ըլլամ նե կը գտնամ ես, անհոգ եղիր դուն։ Հիմակու հիմա մնաս բարով, գալ շաբթու վարդապետ պիտի տեսնես զիս և ըստ այնմ պիտի վարվիս ու պիտի խոսիս հետս։
— Ծառա եմ հայր Խիկար։
ԺԻՐՈՖԼԵ ԺԻՐՈՖԼԱ
Ի՜նչ աղվոր խաղ... ի՜նչ սքանչելի երաժշտություն... ի՞նչ ձևավոր հագուստներ... նամանավանդ ի՜նչ գեղեցիկ սրունքներ... կըսեր մեկը անցյալ գիշեր Ժիրոֆլե Ժիրոֆլայի¹ ներկայացումեն անմիջապես ետքը և խոսքը շարունակելու վրա էր, երբ խստիվ