Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/341

Այս էջը սրբագրված է

ստեղծել պարագաներ, որոնց մեջ աշակերտն յուր անձին վրա զգա ստախոսության օգուտները։ Նկարագրել այն անձերն, որ ճշմարտախոսոuթյան պատճառավ չեն կրցած հառաջադիմել։ Հասկցնել աշակերտաց, թե առանց ստախոսության ապրիլ կարելի չէ, թե բոլոր մուրացկաններն` որ այսօր հարկադրված են սուտ խոսիլ շարունակ` այդ վիճակին մեջ ինկած են այն միակ պատճառավ, թե ժամանակավ համառած են և խրատ մտիկ չնելով ուզած չեն սուտ խոսիլ։ Իմացնել մատաղ տղայոց, թե ճշմարտախոսությունն ուշ կամ շուտ կը պատժվի և ստախոսությունն միշտ հաղթող է, թե ստախոսության շնորհիվ է, որ շատ ամուսնությանց մեջ ներդաշնակություն կը տիրե, թե ճշմարտախոսությունն ինչպես ընտանեկան նույնպես խորհրդարանական և ազգային գործոց մեջ միշտ վեճի դուռը կը բանա, թե ստախոսությամբ միայն կարելի է հեզահամբույր, պարկեշտ, քաղաքավար և ազգասեր ըլլալ. թե ճշմարտախոսությունն անկրթություն է, գոռոզություն է, մարդատեցություն է, և թե ճշմարտախոսն ընկերությանց մեջ մտնելու մարդ չէ։ Միանգամ ընդ միշտ համոզել աշակերտներն, թե սուտ խոսողին խոսքին չեն հավատար, թե մեկն հարյուր հիսուն անգամ սուտ խոսելեն ետքը, հարյուր հիսուն և մեկ երրորդ սուտին հավատացողներուն թիվն կը բազմապատկվի, քե ստախոսությունն՝ որ ատենոք մեղք կը համարվեր՝ այսօր գիտության կարգ անցած է և բնավ առնչություն չունի խղճին հետ, թե վերջապես ստախոսությունն կարևոր գիտւլթյուն մէ, օգտակար և հաճոյալից։ Ստախոսության վերաբերյալ պզտիկ նյութեր տալ աշակերտաց, որ ոտանավորի դարձնեն։


Երրորդ տարի

Ի ՆՊԱՍՏ ԱՅԼՈՑ ԱՇԽԱՏՈԻԹՅՈԻՆ ԿԱՄ ԱՆՁՆԱՆՎԻՐՈԻԹՅՈՒՆ

Սույն գիտությունն թեև հին, բայց շատ ուսուցչաց անծանոթ լինելով՝ պզտիկ բացատրություն մը կարևոր է։

Սույն գիտությամբ մարդս ուրիշներու օգտին համար միայն կաշխատի և յուր շահուն համար աշխատող մարդերեն ավելի ստակ կը շահի։ Այս գիտության անձնանվիրություն անունը կուտան ոմանք։

Մատնանիշ ընել աշակերտաց այն անձերն, որ բազում ոսկի վաստկած են հանձնաժողովներու, մասնաժողովներու, խորհուրդներու մեջ պաշտոն ստանձնելով։ Հասկցնել ազգային մանկտյաց,