Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/346

Այս էջը սրբագրված է

նպարավաճառի մը խանութ բացողին և չեն խնդրեր իրմե, որ բարեհաճի յուր պանիրեն ամեն շաբաթ նվեր մընել այս ինչ թանգարանին. ինչո՛ւ չեն աղաչեր կտավի վաճառականության սկսողի մ՝որ շնորհ ընե յուր կտավներեն ամեն օր մեյ մեկ կտոր կտավ նվիրել այս ինչ ընկերության, որ լույս տարածելու պաշտոն ունի. ինչո՛ւ չեն խնդրեր սափրիչե մոր շնորհ ընե աջակցիլ այս ինչ թանգարանի անդամոց՝ ամեն շաբաթ ածիլելով զանոնք։ Արդյոք կը կասկածի՞ն իրենց առաջարկության ընդունելության մասին, կամ միթե խմբագիրներն և մասնավոր վարժարանաց տնօրեննե՞րն միայն պարտավորություն ունին անձնանվիրություն և զոհողություն ընել։ Միթե՞ կարող խմբագիրներն և դասատուներն խուլ կը մնան հանուն գթության բարձրացած ձայնին և իրենց կարողությանր համեմատ չե՞ն մասնակցիր այլ և այլ հանգանակությանց. ո՞ր իրավամբ ուրեմն այդ նամակագիրներն կը քաշվին վաճառականաց և արվեստավորաց ընել այն առաջարկությունն, զոր արձակ համարձակ կընեն խմբագրի մը կամ դասատուի մը։

Ո՛, արգո նամակագիրք, խմբագիրք, դասատուք և գրագիրը նվեր ընդունելու կարոտություն ունին և ոչ տալու։ Անոնք պետը ունին քաջալերության, որովհետև ազգի մը բարոյական և նյութական գարգացման գործին մեջ՝ նպարավաճառն մը, երկաթավաճառն մը մեծ, ավելի մեծ, շատ մեծ դեր ունին։ Դուք ալ համոզվեցեք այս ճշմարտության և գնացեր այսուտետև վաճառականներեն, սեղանավորներեն և արվեստավորներեն նվերներ խնդրելու, թողլով կարող խմբագիրներն, դասատուներն և գրագետներն որ հոժարակամ ընեն իրենց նվերներն այն ընկերությանց, վարժարանաց և թանգարանաց, որ իրոք անոնց քաջալերությանը արժանի և կարոտ են։


ՈՐՔԱՆ ԲԺԻՇԿ ԱՅՆՔԱՆ ՀԻՎԱՆԴՈԻԹՅՈԻՆ

ժամանակավ այսքան բժիշկ չկար և հիվանդությանց թիվ այսքան մեծ չէր։

Հին ատենվան բժիշկներն գտնված հիվանդություններն բժշկելու պաշտոն ունեին, հիմակվաններն նորանոր ախտեր գտնելու տված են իրենք զիրենք։

Շաքարի հիվանդությունն ծանոթ է արդեն, քիչ ատենե խահվեի հիվանդություն մայ պիտի ունենանք և բժիշկներն