Հույս կա, թե Երուսաղեմի պարտուց ի նպաստ հանգանակության խնդիրն վերջնականապես պիտի կարգադրվի մոտերս։
6 Սեպտեմբեր
Կարևոր լուր մը․
Օրիորդ Նարկիզին չուզած ռամիկ և տգետ անձին անունն Հայրապետ Է եղեր, որո հետ զինքն բռնի ամուսնացուցած են տեղվույն աղաներն ու եկեղեցականներն։
Եվ Արևելք յուր բոլոր ճիգն պիտի սպառե, որ օրիորդ Նարկիզն այդ տգետ և ռամիկ անձին, այդ Հայրապետին կինը չըլլա։
Ազգասիրությունն, ազգային շահն և քիչ մալ բանաստեղծությունն են, որ ումով կը հրեն Արևելքն այս սիրո խնդրույն մեջ:
7 Սեպտեմբեր
Արևելքն օրիորդ Նարկիզով կզբաղի։ Չարաբաստիկ օրիորդ Նարկիզին հայրը Գրգյաշարյան աղա Է եղեր։
Էհ, պարոն Գրգյաշարյան, մխիթարվե՛, աղջիկդ լրագրաց նյութ եղավ։ Արդարությունն երևան բերելու համար Արևելք չպիտի ընկրկի և ոչ մեկ զոհողության առջև։ Փառավոր ապագա մը կը սպասե ձեր դուստր չարաբաստիկ օրիորդ Նարկիզին, և այդ ապագան կը պատրաստվի Արեւելքի տնօրենության կողմեն։
8 Սեպտեմբեր
Հույս կա, թե Երուսաղեմի պարտուց խնդիրն յուր լուծումն պիտի ստանա մոտերս։
9 Սեպտեմբեր
Արեւելքի տնօրենությունն այս ավուր նիստին մեջ կորոշե վաղվան թվույն մեջ ծանուցանել բանասեր ընթերցողաց, թե «Օրիորդ Նարկիզ շատ գեղեցիկ աղջիկ մէ եղեր։ Անձ մը, որ տեսած է (եղեր) զնա և այժմ Կ․ Պոլիս կը գտնվի, կը վկայե (եղեր), թե Կ․ Պոլսո մեջ իսկ դժվար է այդ Կիլիկեցի գեղուհվույն հավասարը գտնել»։
Այս տողերն անգամ մևս կապացուցանեն, թե օրիորդ Նարկիզն իրավունք ունի, որովհետև իրավունքը․․․ գեղեցկագունին է