Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/374

Այս էջը սրբագրված է

17 Սեպտեմբեր

Կեդրոնական վարժարանի բացման համար ջանքերն կը բազմապատկվին։

Կեդրոնական վարժարանի բացումն շատ դժվարությանց կը հանդիպի։ Կարելի չէ՞ արդյոք մեկդի թողուլ Կեդրոնական վարժարանն և գոնե մինակ կեդրոնական բան մունենալ Կ. Պոլսո մեջ։

18 Սեպտեմբեր

Կ. Պոլսո մեջ կեդրոնական անտարբերություն կամ կեդրոնական անմիաբանություն անվամբ մասնաժողով մը պիտի կազմվի մոտերս, և այդ մասնաժողովին պիտի հանձնվի ազգային կենսական խնդրոց լուծումն։

Այս մասնաժողովն, ինչպես հայտնի է ոչ պաշտոնապես կը գործեր ցարդ։


19 Սեպտեմբեր

Արժանապատիվ Մաղաքիա վարդապետ Օրմանյան գալ տարվան Օրացույցին մեջ պիտի հրատարակե նաև ցուցակ մը վարդապետաց Հայաստանյայց սուրբ եկեղեցվո։

Կղերական Ֆաթուրա մոր ինչպես կը ծանուցանե նորա արժանապատիվ երկասիրողն, յուր պարզության մեջ շատ օդտակար արդյունքներ կը պտղաբերե, բայց նորին արժանապատվությունն չհայտներ, թե այդ ցուցակին մեջ յուրաքանչյուր վարդապետին արժեքն ալ պիտի դրվի՞, թե ոչ։


20 Սեպտեմբեր

Օդը գեշ է։

Քաղաքական ժողովն չգումարվեցավ։


21 Սեպտեմբեր

Օդն շատ աղեկ է։

Քաղաքական ժողովն նիստ չըրավ։


Հայոց ազգին համար մեծ և նշանավոր օր մէ այսօր։

Ոչ թե անոր համար, որ Քաղաքական ժողով չգումարվեցավ։