Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/375

Այս էջը սրբագրված է

այլ անոր համար, որ ազգային երեսփոխանաց մեկ մասն այսօր «Բեմական Հառաջդիմական միություն» անունով այսինքն երկու ածականով և մեկ գոյականով կուսակցություն մը կազմեց, կուսակցություն մորուն նպատակն է հառաջ, հառաջ դիմել... բեմին վրա։

Սիրելի եղբայրք իմ, ժամանակ է ալ հրաժարելու այդ ունայն և սին ցուցամոլութենեն, և այդ ուռուցիկ և թռուցիկ ածականներեն, որովհետև չեք կրնար գտնել հայ մոր բեմական Հառաջադիմական միության մը չգոյության մեջ փնտրե Ազգային ժողովո անբեմական և անհառաջադիմական անմիության պատճառն:


22 Սեպտեմբեր

Յուրաքանչյուր լրագիր իր ուզած կերպով լուրեր կը հրատարակե կաթողիկոսական նոր ընտրության նկատմամբ։ Ընտրության օրն պիտի կրնանք իմանալ, թե ո՞վ է ընտրվածն։


23 Սեպտեմբեր

Տփղիսցիք կաթողիկոսության մասին Խրիմյան կուսակից չեն «եղեր», և Մուրատյան սրբազանին անունն չեն տար «եղեր», այլ դրսեն մի անհայտ և չխոսված անձ մը կուզեն «եղեր», որ կաթողիկոս լինի։

Արևելք


24 Սեպտեմբեր

Կրոնական ժողովն որոշեց շնորհակալության նամակ գրել առ տեր Մկրտիչ կաթողիկոս։

— Ինչո՞ւ համար։

Հաճնո ամուսնության խնդրույն համար Պատրիարքարանեն քաշված հեռագրին պատասխանած ըլլալուն համար։


25 Սեպտեմբեր

Արժանապատիվ հայր Սերովբե վարդապետ Տերվիշյան որո լեզվաբանական հոդվածներն ծանոթ են հայ բանասիրաց, հրատարակեց Հնդևրոպական նախալեզու անուն երկասիրությունն։

Կըսվի թե մեծ խնամոք թարգմանված է այս գրքույկն։