Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/376

Այս էջը սրբագրված է

26 Սեպտեմբեր

Պանդուխտ քահանա մը երկու շաբաթ ապաշխարանաց ենթարկվեր է, մարդասպան հայ մը հանդիսիվ թաղած լինելուն համար։

Եթե դամբանական մալ խոսեր, քանի՞ տարվան ապաշխարանաց պիտի ենթարկվեր արդյոք...


27 Սեպտեմբեր

Պարոն Մեսրոպ Նուպարյան Սխալներու. խնդիր վերնագրով հոդված մը կը հրատարակե այսօր ի պատասխանի Պ. Նորայրի քննադատության։

Պարոն Նուպարյան պարոն Նորայրի սխալներեն ծաղկաքաղ մըրած է, զոր կը խոստանա հրատարակել հատուկ տետրակով մը:

Ըստ մեզ պարոն Նուպարյանին առ յուր հակառակորդն տալիք ամենեն ազդու պատասխանն, յուր բառգրքին գոնե առաջին տետրաեն հրատարակության տալն է:


28 Սեպտեմբեր

Արևելք կը ծանուցանե, թե Սեդրակ էֆենտի տեր Սարգսյանց Կ․ Պոլիս եկած է։

Բարի եկար, ո՜վ Սեդրակ էֆենտի տեր Սարգսյանց, ի՞նչպես եք, աղեկ եք։ Սեդրակ էֆենտի տեր Սարգսյանց, մեր բարեկամն, Շահեճն ի Սիբիրի հեղինակն է։ Հարաբերություն հաստատած է նաև այն մեծատանց հետ, որ պաշտպան և նեցուկ են Արևելքի:


29 Սեպտեմբեր

Հաճնո խնդիրը չորս մաս ունի եղեր ըստ Արևելքի:

Պատմական, դատական, ազզային և հանրային:

Լավ ուրեմն, այս վերնագրով թո՜ղ լրագիր մը հրատարակե Արևելքի տնօրենությունն, ավելցնելով նաև քերթողական, սիրահարական, տնտեսական և բնասիրական մասերն, որ կրնա հարմարիլ Հաճնո խնդրույն։


30 Սեպտեմբեր

Ամսույս մեջ ազգն ոչինչ գործեց նշանակության արժանի։

Ետ գնաց մեկ ու կես քառակուսի մեթրո: