Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/389

Այս էջը սրբագրված է

— Որովհետև տեղապահ պիտի ընտրեին զիս և չընտրեցին։

— Ինչ որ է, ես աշխատությանս վարձքը կը պահանջեմ։

— Ստակ մը չունիմ, և եթե քիչ մալ խոսիս, կանիծեմ, կը բանադրեմ զքեզ եկեղեցվո բեմեն։

— Մի՛ անիծեր, սրբազան, ա՛լ չեմ խոսիր։

— Գնա՛ ուրեմն, գնող մը գտիր աթոռիդ։

Աթոռագործը կը բաժնվի գերապատիվեն, և յուր աթոռին գնող մը կը փնտրե։ Ով որ շատ ստակ տա, անոր պիտի վաճառե Պատրիարքական աթոռն...

Ամենապատիվ Վեհապետյան միայն կարող Է գնել այդ աթոռն, որովհետև եպիսկոպոսաց հարստագույնն Է ինչ ինչ նկատումներով։


ՀԱՂԱԳՍ ՉԱՐԱԳՈՐԾՈԻԹՅԱՆ

Ծանոթներես մին՝ որ երկու թիվ գլխարկ կը դնե գլուխն, օր մը խոսակցության միջոցին հետևյալ վարդապետությունն կը քարոզեր։

«Իրավունք չունինք չարիք հասցնել այն մարդուն, որուն՝ կրնաք բարիք ընել»։

Սույն վարդապետությունն տարօրինակ թվեցավ ինձ առջի բերան. ըստ որում, անոնք չարություն ընելու իրավունք պիտի ունենան, որոնք կարողություն ունին բարիք գործելու, և ընդհանրապես բոլոր աղքատներն պիտի զրկվին չարություն գործելու հաճույքեն, որ, ինչպես հայտնի է հարուստներուն, բարեգործության՝ հաճույքեն շատ քաղցր Է։ Սակայն, խնդիրն քիչ մը իմաստասիրելով՝ այդ վարդապետությունն խիստ օրինավոր և տրամաբանական գտա, և ամենօրյա փորձերն անմիջապես փութացին զիս՛ ամրապնդել համոզմանս մեջ, ցույց տալով ինձ անհատներու գործված չարիքներն, որոնց հեղինակներն բարիք գործելու կարողություն ունին։ — Պետք չէ շփոթել կարողություն բառն կամք և տրամադրութեան բառերու հետ։ — Եվ արդարև աղքատի մը համար չկա այնքան դժվար բան մ՝որքան ուրիշին չարիք հասցնել, մինչդեռ հարուստի մը շատ դյուրին Է ուզած ժամանակ չարագործություն ընելն։ Հարուստն շատ դյուրություններ ունի ուրիշներու վնաս տալու։

Օրինակի աղագավ, ենթադրենք, թե․․. հրկիզելոց հաշիվն չես տար և լրագիր մը այդ ընթացքիդ դեմ կը բողոքե։ Հարուստ ես,