Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/39

Այս էջը սրբագրված է

— Չբեոցվեր նե՝ էշերեն կիջեցուցվե՞ր։

— Էֆենտի, Աստված չընե, որ խարդախություն ընեմ, ու չառնված մեկ բանը առնված ցցունեմ։

— Ես ալ չեմ ընդունիր, որ չառնված մեկ բանը կրել տամ։

— Կյանքիս մեջ բնավ մտքես անցած չէ, որ չկրված մեկ բանը Էշու վրա բեռցունեմ։

— Հապա ե՞ս, կրնամ չբեռցված մեկ բանը վար իջեցնել։

— Ես պատվավոր համարակալ մեմ, չեմ ընդունիր, Էֆենտի, որ կասկածիք վրաս։

— Ես ալ չեմ ուզեր, ես Էֆենտիիս օրինակին կը հետևիմ, և օր մը օրանը...

— Իմ վրայոքս անանկ բան մը լսվեր է մինչև այսօր։

— Ես ալ նոր կը լսեմ ասանկ կասկած մը...

— Այս ամենը աղեկ, բայց այդ աղյուսները չեն գացած այդ շենքին։

— Մեզի ի՞նչ, Էջերը բռնելոu ոստիկանոuթյան տալու Է, կրնա ըլլալ, որ ուրիշ տեղ մը տարած ըլլան, բավական Է, որ մենք աղյուսները ղրկեցինք։ Էշերեն իլմուհապես չպիտի ուզեինք ա՛։

— Ո՞ւր ղրկեցիք։

— Այդ շենքին համար։

— Ո՞ւր իջեցուցիք։

— Այդ շենքին մեջ։

— Այդ շենքը ո՞րն Է։

— Որ շենքին համար բեռցվեցավ նե այդ շենքն Է։

— Չե՞ք ամչնար դուք։

— Ինչո՞ւ պիտի ամչնանք, աղյուս առինք ղրկեցինք, հոս ամչնալու ի՞նչ կա, դուն ալ այսչափ բան առեր ղրկեր ես նե ամչցե՞ր ես, տեր ողորմյա։

— Ինձի ի՞նչ, աղյուս մէր, ես բեռցուցի, առնողին ըսե՛։

— Ես ալ բեռը վար առնել տվի, ինձի ի՞նչ, բեռցնողին ըսե՛։

— Դուք երեքնիդ դուրս գացե՛ք, մեկերնիդ մնա, անոր հետը խոսիմ։

Համարա կալներեն երեքը դուրս կ՝ելնեն, մին կը մնա էֆենտիին քով։

— Տղա՛ս, ձեր ըրածը պարզապես գողություն է, ձեզի պիտի վռնտել տամ, պիտի պատմել տամ։

— Ես անմեղ եմ, ընկերներս ալ անմեղ են։

— Ասիկա հայտնի գողություն մէ. ուրիշ ո՞վ կա հետերնիդ։