Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/403

Այս էջը սրբագրված է

երախտտգիտական զգացումներ պիտի ընդունի ուրիշեն։ Երախտագիտության տուր և առ մը թույլ և ժամանակ պիտի չտա մեզ ուրիշ առևտուրով զբաղելու։ Ամեն անհատ, տարեգլխուն հասկնալու համար թե ի՞նչ շահած Է կամ կորուսած Է երախտագիտական առևտուրեն, թե որքան վճարելի երախտագիտական զգացումներ ունի կամ գանձելի երախտագիտություններ ունի, պիտի հարկադրվի կանոնավոր տետրակներ բռնել և օրվան գործողությունները ճշտությամբ նշանակել յուր Օր-Հաշվին մեջ այսպես.

«Թեթևաթյուն առ Սնապարծություն հարյուր կանգուն երախտագիտություն»[1]

«Անձնական շահ առ Շողոքորթություն քառասուն քիլոկրամ երախտագիտական զգացում...»

Ընդհանուր ապրանք առ Անձնական շահ․

Խորամանկութեուն.

Վատություն.

Գողություն.

Շաղակրատություն և այլն։

Հիսուն և ութն պարկ երախտագիտական փափուկ զգացումներ, որ գնվեցան մեծապատիվ Անձնական շահ Էֆենտիեն»։

Հետո Օր-Հաշիվին պարունակած բոլոր գործողություններն հետզհետե Մայր-Հաշիվին պիտի անցունե ըստ օրինի, մասնավոր հաշիվներ բանալով Շողոքորթության, Թեթևության, Գողության, և որ ի կարգին, տեսնելու համար անշուշտ, թե ի՞նչ շահած է թեթևութենե կամ ի՞նչ կորուսած է շաղակրատութենե, որպեսզի հաջորդ տարին բոլոր ուժը թեթևության տա, եթե շահած Է այս ապրանքեն, և գործ չընե շաղակրատության վրա, եթե վնասված Է անկե։

Թողլով երախտագիտական վաճառականաց կարգադրել իրենց տետրակներն՝ կը փութանք, — ըստ որում ուշացանք, — խոնարհացար ըսել այն անձանց, որ ամեն առթիվ կը հրավիրեն զազգն երախտագիտություն հայտնելու այս կամ այն անձին թե՝

Ա. Ա. — Անհատ մը արժանիքեն ավելի բարձրացնելու համար ազգ մը նվաստացնելու իրավունք չունին։

Բ. Բ. — Ազգի մը երախտագիտության արժանանալու համար Ֆրանսերեն—Հայերեն բառարանն, Տոմարակալութենե և Հնդեվրոպական լեզվե ուրիշ գործեր կը պահանջվին։

  1. Երախտագիտությունն անանկ ապրանք մէ, որ ոմանք մեթրոյով, ոմանք քիլոկրամով և ոմանք պարկով կը վաճառեն։