Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/428

Այս էջը սրբագրված է

պատրաստելու կարևորության վրա, դրականության վրա, բանաստեղծության վրա, ազգասիրության վրա, ընկերաբանության վրա, վերջապես արվեստից ու դիտությանց վրա, որք շատ բարձր են տղու մը մտային կարողությանց հասակեն, հիշել կուտան գաճաճի մը մեջքեն կախված երկայն սուրն և կստիպեն զիս կերոնի հետ միաբերան հարցնել, թե ո՛վ կապեց այս աղան սուրին:

Զգալ համոզեիլ համար, համոզվիլ զգացնելու համար, արձակել սիրտն, հետո միտքն, պատվիրելով այս վերջնույն, որ յուր բոլոր կարողություններն սպառե սրտին զգայումներն անկորուստ արտահայտելու համար, շարժել, ձևեր փոխել, այլակերպիլ համեմեստորեն արտաբերված խոսքերուն մեղմության կամ սաստկության կամ վսեմության, գրավել ունկնդրաց սիրտն, հափշտակել հանդիսականաց միտքն, նվաճել անոնց սիրտն ու միտքն, առաջնորդել ունկնդիրներն յուր նպատակին, տիրել անոնց և վերջապես թագավորել հանդիսավայրին մեջ, հանգամանքներ են, որ կը պակսին հասուն մահկանացվաց իսկ մեծագույն մասին քով՝ թող թե տհաս մարդու մը քով։ Բեմբասացության արհեստն այսպես սեղանի վրա բարձրացնելն զայն խոնարհեցնել է, խեղկատակության շրջել է։ Եթե ծնողաց ոմանց կամ հանդիսականաց զվարճություն պատճառելու նպատակավ միայն արտասանել կը տրվին այդ ճառերն, ըսելիք չունինք, միայն թե ավելի լավ կը լինի, եթե տասը տարեկան տղա մը հրամանատարի հագուստով զգեստավորեն, մեջքեն սուր մը կախեն և պատերազմի դաշտին մեջ հրամանատարն մառ զորականս ուղղյալ ատենաբանության մը պատճենն կարդալ տան անոր, տարակույս չկա, թե այն ատեն ծնողք ոմանք ավելի կը ծիծաղին, հանդիսականք խնդալե կը ջարդվին, Խիկարի դիտողությանց ճշմարտությունն ավելի զգալի կը լինի։

Գալով երգերուն, ոչ նվազ ցավոք կը տեսնենք, որ քանի մը վարժարանաց մեջ օտար լեզվով կերգվին, այնպես որ հանդեսներն իրենց ազգային կերպարանքն ու դրոշմն բոլորովին կը կորուսնեն։ Ճշմարտությունն կը հարկադրե զմեզ խոստովանելու, թե ազգային մասնավոր վարժարաններն ազգայնության ոգին պահպանելու մասին շատ ավելի նախանձախնդիր են այդ քանի մը վարժարաններեն, որք օտարամոլության գայթակղելի տեսարան մը կը ներկայեն, առանց զգալու, թե նույնիսկ օտար հանդիսականաց առջև ծաղր ու ծանակ կըլլան։

Ազգային կրթական խորհրդո ուշադրությունն հրավիրելով՝ կը