Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/434

Այս էջը սրբագրված է

Այս միջոցին բժիշկ մը կուգա և հիվանդը քննելեն ետքը։

— Շուտ, շուտ, կը պոռա, քիչ մը ջուր տվեք խմելու։

— Տիկին, որսի եղանակն մոտեցավ. երթամ հրացան մը գնեմ։

— Հրացան մունիս արդեն։

— Ունեցած հրացանս թռչուններ զարնելու համար է. հատ մը կուզեմ գնել մեծ կենդանիներ զարնելո՛ւ համար։

— Կը հասկնամ, ինքզինքդ վիրավորելու՞ համար․․․։

Լողալ սորվիլ ուզողներուն դաս մը.

— Լողալ կուզե՞ս սորվիլ, ինձի մտիկ ըրե. ուշադրությա մը կը դիտես ջուրի մեջ գտնվող ձուկ մը, և անոր բոլոր շարժումներուն համեմատ կսկսիս շարժիլ։

Բժիշկ մոր նոր հաստատված էր քաղաքի մը մեջ, լավ հագված մարդու մայցելությունն կընդունի օր մը։

— Տեր բժիշկ, կըսե այս վերջինր, կը փափագի՞ք նորոգել ձեր նախորդին հետ ունեցած պայմանագրությունս, որո համեմատ հարյուրին քառասուն կուտայի իրեն ամեն անգամ, որ հաճախորդ կը ղրկեր ինձ։

— Հրամանքնիդ դեղագո՞րծ եք։

— Ո՛չ, մեռելաթաղ եմ։

Քարոզիչ մոր ճաշի ժամանակ կը սիրե քանի մը բաժակ հին գինի խմել, փոքրավորն կը ղրկե Դավիթ անուն գինեպանի մոր հին գինիեն շիշ մը լցնե ու ղրկե։ Փոքրավորին ալ կապըսպրե, որ վազելով երթա ու շուտով դառնա պատարագին ներկա գտնվելու համար։

Փոքրավորն յուր հոգևոր հոր հանձնարարությունն շուտ մը կը կատարե ու եկեղեցի կուգա։

Քարոզիչր բեմը կ՝ելնե քարոզ տալու համար։

Քարոզ մտիկ ընելեն կամ հոգնութենեն փոքրավորր կսկսի մրափել։

Քարոզը կը շարունակվի. կուգա վայրկյան մոր բեմբասացն կը պոռա.

— Ի՞նչ կ՝ըսեր արքայն Դավիթ—Ի՞նչ կ՝ըսեր արքայն Դավիթ...։

— Փոքրավորն հանկարծ կարթննա և կը պատասխանե.

— Սրբազան, ըսավ թե այն գինին հատեր է։