Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/437

Այս էջը սրբագրված է

— Պարտեցա՞ք հիվանդանոցը։

— Մի՛ հարցներ։

— Չպտըտեցա՞ք։

— Պարտեցանք։

— Աղվոր շինվա՞ծ է։

— Խայտառակություն։ Ամեն հարկերն ալ պտըտեցա. բայց ծեքերուն համար շինված սենյակն ամենեն ավելի ծիծաղս շարժեց։

— Ի՞նչպես։

— Անանկ բարձր բազմոցներ շինած են, որ ծեքերն չպիտի կրնան ելնել հոն և ոչ ալ պիտի կրնան իջնել անկից. ելնողը վերը պիտի մնա, իջնողն ալ վարը, մինչև որ մարդ մը գա ու վերը եղողն իջեցնե ու վար եղողն վերցնե. այնուհետև գործարաններն այնքան հեռու են այս խեղճերուն սենյակեն, որ ճամբան պիտի վճարեն բնության հարկը..․ ասկից զատ պատուհաններն այնքան շատ են, որ ամառը արևուն ճառագայթներեն պիտի մարին և ձմեռն հովին շունչեն պիտի սառին, բան մ՝ալ կա այս սենյակին մեջ, որ հազիվ տասն տնկողին կրնա տանիլ, հիսուն ծեր պիտի պատսպարվին եղեր։ Նոր գալիք ծերերուն տեղ բանալու համար հոն գտնվող ծեքերը պիտի ստիպվին մեռնիլ։ Հիմարներու հարկն ալ ծիծաղաշարժ բան մէ: Գոցենք սա խնդիրը. որովհետև քանի կը խոսիմ կոր նե բարկություն կզգամ կոր, ասանկ հոգաբարձութենեն ասանկ հիվանդանոց...

— Ասանկ հիվանդանոցին ալ ասանկ հիվանդներ, մեր ալ հոն ղրկելիք հիվանդներն երևելի բաներ չեն ա՛, կարճ կապե՛։

Սակայն, մի՛ կարծեր, թե այս խոսակցությամբք կը վերջան խնդիրն. լրագրությունն, որ հասարակաց կարծյաց բերանն է, կ՝սկսի յուր դիտողություններն հայտնել։

Նախ Գ... Ա... կը պոռա, թե այդ գրասեղաններու վրա նստող աշակերտ մը չկրնար ոչ պատմության դաս ուսանիլ, ոչ ալ փիլիսոփայություն։

Հետո կուգա Հ... Բ... ապացուցանելու, թե այդ պատուհաններով չկրնար մոլորակաց շարժումներն ըմբռնել աշակերտը։

Ասոր կը հաջորդե Ռ... և կը պնդե, որ սրտի հիվանդություն ունեցող ախտվորներու համար նոր սենյակ մը շինվի։

Ասոր ետևեն կուգա Կ... Փ..․ և կաղաղակե, թե ճեմիշներ ուրիշ տեղ մը փոխադրելու է, ինչպես նաև հավնոցն, որ տղոց