Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/441

Այս էջը սրբագրված է

խոնարհաբար կը խնդրենք, որ հաճի երկրորդ գրությամբ միմացնել յուր վարպետին, թե քառասուն տարիներն հետե հայերեն լեզլով կը հրատարակվին նմանօրինակ գրյանք։ Այս ապառնի գրությունն ավելի պատվաբեր կը լինի պարոն Տաղավարյանին ապագային. որովհետև ազգն օտարաց առջև անգիտությամբ վար զարնելեն հետո յուր անցյալ սխալն ճանաչելու և խոստովանելու ապագա առաքինությունն ապացուցած պիտի ըլլա վերոհիշատակյալ գրությամբ, որուն հրատարակության անհամբեր կսպասեն ազգայինք հանդերձ իրենց և այլներով։

Գալով երկասեր հեղինակին երկասիրության՝ պարտինք խոստովանիլ, թե ընտիր դասագիրք մէ վարժարանաց մեջ դասախոսվելու պայմանավ։ Հեղինակն՝ իբրև. դասատու փորձառու՝ անշուշտ մանկավարժական արդի դրությանց համաձայն պատրաստած է յուր գործն, զոր դյուրըմբռնելի գործելու համար ի հարկե բավական թաշկինակներ գնած է սրբելու համար յուր քրտինքը, որք տեղատարափ պիտի հոսին յուր ճակտեն ամեն անգամ, որ դժվարիմաց պարբերություններ մեկնելու պիտի ստիպվի աշակերտաց։ Իսկ աշակերտք, որք ավելի պիտի հոգնին ըմբռնելու համար իրենց վարպետին բացատրություններն, պիտի հարկադրվին շապիկ թոխելու ամեն դասախոսութենե վերջը։ Արդյոք կարելի չէ՞ր նորուսներու համար ավելի համառոտ և ավելի պարզ դասագիրք մը հորինել, դասագիրք մոր յուր պարզությամրն ամեն մտաց հպելի հանգամանքներն ունենար, և պատրաստեր աշակերտներն դյուրավ ըմբռնելու այն հատվածներն և պատկերներն, որ սույն դասագրքին մեջ կերևին, և զորս լուծելու համար այնքան աշխատություն պիտի ստանձնեն և աշակերտը և վարժապետք։ Անշուշտ, կը կրկնենք, այս ամենն նկատողության առած է պարոն Տաղավարյան իբրև մանկավարժ։

Մեզ կը մնա ուրեմն շնորհավորել զինքն և մաղթել, որ հաջողի քաղելու յուր երկասիրութենեն այն օգուտներն, որոց իրավամբ կսպասե ամեն ժրաջան մշակ։


ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

Վերջապես Կեդրոնական վարժարանին բացման հանդեսը կատարվեցավ։ Ճառեր արտասանվեցան, քարոզներ խոսվեցան կրթության խնդրույն վրա և ազգայինք բերկրեցան հույժ։

Ըստ ոմանց կրթության այս շենքը նպատակ ունի եղեր մի