Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/446

Այս էջը սրբագրված է

Ունի՞ս. — Ո՞վ. Ոչ ոք․ — Ապագա. — Վնասաբեր․ — Դրացի. — Հորեղբայր և այլն։

Ո՞վ ունի Սարըյանին ուղղությունը. — Դրացիս ունի» — Ի՞նչ ունի Սարըյան. — Վնասաբեր ուղղություն. — Որո՞ւն է այս ապագան. — իմս է. — Վարժարաններն ապագա ունի՞ն. — Ո՛չ, պարոն, չունին. — Աղեկ բան մ՝ունի՞ս. — Ունիմ. — ինչ ունիս. — Միացյալ ընկերությանց ծրագիրն ունիմ» — ի՞նչ ունի Միրախորյան. — Օգտակար ուղղություն. — Ի՞նչ ունին Միացյալ ընկերությանց վարժարաններն. — Ուղտի ուղղություն. — Ուրիշ բան մը չունի՞ն. — Դպրոցական հանդեսներ ունին. — Ո՞վ ունի Միացյալ ընկերությանց ստակները. — Սարըյանն ունի. — Ո՞վ ունի գաղափար. — Հայ ժողովուրդը. — ի՞նչ գաղափար ունի. — Շատ գեշ գաղափար ունի Միացյալ ընկերությանց վարժարանաց վրա. — Աղեկ գաղափար ո՞վ ունի. — Ոչ ոք. — Միրախորյանը բարեմտություն ունի՞. — Հորեղբայրս ունի. — Դրացուհվույդ տղան ի՞նչ ունի. — Միրախորյանի բամբակե գնդակն ունի. — Տնօրեն ժողովն աղվոր բան մը չունի՞. — Ունի, պարահանդես ունին․ — Ո՞վ ունի Միրախորյանի թուղթե թնդանոթը. — Մանզումե ունի. — Ո՞վ ունի լսելու ականջ. — Ոչ ոք. — Ով ունի բրդե ուղեղ. — Անոր բրդե ուղեղն ո՞վ ունի և այլն։

Ինչ դրություն որ ընտրե Պարոն Միրախորյան ինքզինքն մեկնելու համար՝ բնավ չպիտի հաջողի ձայնն լսելի ընել տալ Միացյալ ընկերության տնօրեն ժողովո անդամոց, և որչափ ճգնի այդ ընկերությանց վարկը կոտրել հրատարակություններով, այնքան ավելի պիտի բարձրացունե զայն, որովհետև ազգայինք բավական սթափած են զգալու համար կարևորությունն այն վարժարանաց նույնիսկ այն տխուր և ավերակ վիճակի մեջ, սոր ազգասիրաբար կը նկարագրե պարոն Միրախորյան։ Արդեն ամեն մարդ գիտե, թե Միացյալ ընկերությանց վարժարաններն որքան պետք ունին բարեկարգության, սակայն գիտե միանգամայն, թե ո՜րքան դժվարություններ կան այդ բաղձացյալ բարեկարգությունն ձեռք բերելու համար, ուստի, բնավ համակարծիք չէ պարոն Միրախորյանեն հետ այն կետին վրա, թե տեսուչքն փոխվելով բարեկարգությունն անմիջապես կը տիրե այդ վարժարանաց մեջ։ Փափագելի է, որ պարոն Միրախորյան յուր ազգասիրական զգացումներն այսպես չմխսեր, այլ պզտիկ մաս մ՝ալ, եթե մնաց, իրեն պահեր ապագային համար ու վերջ տալով յուր հարձակմանց, բարեհաճեր միանալ երիտասարդության հետ, որ նյութական և բարոյական ոևէ ջանք չխնայեր անսասան և հաստատ պահելու համար այն վարժարաններն,