Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/448

Այս էջը սրբագրված է

Շապին Գարահիսարեն. — Ինը հարյուր տուն և խանութ հրո ճարակ եղան, երկու հազարի չափ անձինք անպատսպար և առանց հացի մնացին։

Նալլը խանեն․ — Օգնեցեք մեզի, որ եկեղեցի մ ու դպրոց մը շինենք։ Վիճակնիս գեշ է։

Դերջանեն. — Ազգային գործերն տակն ու վրա են, ո՛չ հովիվ ունինք, ո՛չ ժողով։

Մշակեն. — Հայերը գող են, ավազակ են։

Մանզումեեն. — Մշակն իրավունք ունի։

Կեսարիայեն. — Առանց առաջնորդի մնացինք, ազգային գործերը երեսի վրա թողված են։

Վանեն. — Եթե այս վիճակն շարունակե՝ ժողովրդյան մեկ մասը կաթոլիկ, մեկ մասն ալ բողոքական պիտի ըլլա. այս տեղի հայեր են հույս չկա։

Չարշամպայեն. — Աստված գթա մեր վրա:

Նյու — Յորքեն. — Ամերիկա գտնվող ազգայնոց մեծ մասն անոթութենե մեռնելու վիճակին հասած է։

Ֆիլիպեեն. — Ազգային վարժարանները քիչ մնաց պիտի գոցվեին եթե բացվեին։


ՀԻՎԱՆԴՈԻԹՅՈԻՆՆ ԱՐԳԻԼՎԱԾ է ԱՂՔԱՏՆԵՐՈՒՆ

Ազգային լրագրաց մեջ հրատարակված պաշտոնական ծանուցում մը ծանուցանելով, թե Ազգային հիվանդանոցն հիվանդներով լեցված ըլլալուն պատճառավ ուրիշ հիվանդներ ընդունելու տեղ չունի, կը խնդրե Թաղական խորհուրդներեն, որ հիվանդ չղրկեն հիվանդանոց։

Բայց, Թաղական խորհուրդներն ի՞նչ ընթացք բռնեն, եթե տնանկ, աղքատ հիվանդներ ներկայացվին ի դարման, պաշտոնական ծանուցումն այս մասին լռությամբ կ՝անցնի։ Այս պաշտոնական ծանուցումն պարզապես կ՝ըսե ուրեմն.

«Աղքատնե՛ր, ակռանիդ սխմեցե՛ք, ու հիվանդ մի ըլլար, մինչև որ հիվանդանոցը պարպվի քիչ մը. կամ եթե հիվանդ ըլլար՝ անմիջապես մեռեք, առանց ձանձրություն տալու այլոց»։

Այս տողերն գրելով դիտավորություն չունինք ո՛չ հիվանդանոցի պատվարժան հոգաբարձության բարեսիրտ և անձնվեր անդամնեբը մեղադրել, ո՛չ ալ պատվարժան Թաղական խորհուրդներն, այլ նպատակ ունինք հայտնել սա ճշմարտությունը, թե մեր