Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/455

Այս էջը սրբագրված է

Դպրոցակութքեն հհտո այգեկութք։ Վարժարաններն կթվեցան շքեղ հանդեսներով, որոց մին նկարագրելով Գրչունին կըսեր թե «Նայվածքդ բրգաձև գլխարկներու վրա կը լողար»։ Ո՜վ գիտե, քանի՛ նայվածքներ բրգաձև գլխարկներու վրա լողալու ատեն ծակվեցան և շրջազգեստներու ծալքերու և փոթերու մեջ խորասուզվելով խղդվեցան։ Բարեբախտաբար առանց բրգաձև գլխարկներու կթվեցան Ադրիանուպոլսո այգիներն, որք անցյալ տարվան վրա նվազ խտղող տվին։ Անցյալ տարի խաղողն առատ էր, բայց անզոր ըլլալուն պատճառավ գինին քանի մ՝ամսվան մեջ քացխեցավ. այս տարվանր թեև նվաղ՝ բայց կը խոստանա պատվական գինի տալ մեզ։

Օգուտ քաղենք ուրեմն այգիներու տված դասեն։

Ընդհանրապես այն վարժարաններն, որ բերրի և արգասավոր հանդիսանոլու նպատակավ խել մը․․․ ություններով բեռնավորված աշակերտները քիչ ժամանակի մեջ կը քացխին. իսկ այն վարժարանները, որ քիչ․․․ ություններով կը շատանան՝ բնականաբար հող կը տանին, որ այդ... ություններն դիմանան, հիննան և արդյունավոր ըլլան։

Խնդիրք շատության վրա չէ, այլ աղեկության վրա է։

Դժվար չէ տեսնել այսօր ստվար թվով ազգային երիտասարդներ, որ հավակնություն ունին գիտնալու տաճկերեն, ֆրանսերեն, անգղիերեն, գերմաներեն, իտալերեն, բնական գիտություն, քիմիաբանություն, բնական պատմություն, փիլիսոփայություն, աստղագիտություն, գրահաշիվ, գրականություն. իսկ երբ այդ գիտցած լեզուներուն միով երկու տող բան մը գրելու հրավիրվի կասկարմիր կը կտրի և գրիչը ձեռքեն կիյնա․ նույնպես յուր ուսած․․․ ություններուն վրա երբ հարցում մուղղվի, պայմանաժամ կը խնդրե պատասխանելու համար։ Միթե երկու ամբողջ տասը քառորդներե ավելի չա՞րժեր—խնդիրն ոսկվո վրա չէ։ — Կզգանք, թե մեր ազգին մեջ վաճառականաց թվույն նվազությանը պատճառավ շատ երիտասարդներ անգործ կը մնան, այսուամենայնիվ համոզված ենք, թե այդ երիտասարդներեն եթե կարող ըլլային երկու օտար լեզվով տոմարակալություն ու թղթակցություն ընել՝ պիտի կրնային օտար վաճառականաց քով պաշտոն գտնել։ Ազգային վարժարանք նկատողության առնելու են այս կետը և այն ուսմանց առաջնորդություն տալու են, որք ավելի օգտակար և կարևոր են մեր երիտասարդաց հաց ընձեռելու համար։